Հայկական ազգային «Արմավիա» ավիաընկերությունը հրաժարվել է Վնեշէկոնոմբանկի կողմից «Սուխոյ» ինքնաթիռի ձեռք բերման համար տրամադրված ֆինանսական միջոցներից: Նման հայտարարությամբ է հանդես եկել «Սուխոյ» ընկերության փոխնախագահ Իգոր Սիրցովը:
«Ավիաընկերությունը ոչ այնքան լավ ֆինանսական վիճակում է գտնվում»,- ասել է Սիրցովը:
Օրերս «Արմավիան» հայտարարել էր, որ չի կարողացել համաձայնության գալ «Սուխոյ» ընեկրության հետ: Այս իրավիճակին ծանոթ աղբյուրը նշել է, որ ավիաընկերությունը ֆինանսական դժվարություններ ունի և առաջին ինքնաթիռն արդեն գրավ է դրված:
«Հունիսի 22-ին «Արմավիայի» համար ինքնաթիռն արդեն պատրաստ էր, սակայն պատվիրակությունը վերջին պահին չէր կարողացել գալ այն ընդունելու»,- ասել է ավիաընկերության ղեկավար Վլադիմիր Պրիսյաժնյուկը, նշելով, որ «Արմավիան» երկարաձգել է ընդունման ժամկետը երկու շաբաթով:
Պրիսյաժնյուկը և Sիրցովը նշել են, որ այդ ինքնաթիռով հետաքրքրված են բազմաթիվ ավիաընկերություններ:
Սիրցովի խոսքերով` ամեն դեպում ինքնաթիռն այս տարվա ընթացքում է վաճառվելու:
«Կարծում եմ, որ ամեն ինչ կարող է փոխվել, բայց մենք ավիաընկերություններ ունենք, որոնք ևս ցանկանում են գնել ինքանթիռը, ուղղակի ժամանակ պետք կլինի այն նորից ներկելու համար, որովհետև նախօրոք ինքնաթիռը «Արմավիայի» համար էինք ներկել»,- ընդգծել է Պրիսյաժնյուկը:









































