«Մանչեսթեր Սիթի»-ի ֆուտբոլիստներն արտասովոր խնդրի առջև են կանգնել Ավստրիայի նախամրցաշրջանային ուսումնամարզական հավաքի ժամանակ: Հյուրանոցը, որտեղ ապրում են թիմի ֆուտբոլիստները, տեղակայված է 13-րդ դարի եկեղեցու կողքին: Ամեն օր առավոտյան ժամը 8-ին եկեղեցու զանգերն արթնացնում են «քաղաքայիններ»-ին:
Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, թիմի ներկայացուցիչները դիմել են տեղի ղեկավարությանն այդ արարողությունն առավոտյան ժամը 10-ին տեղափոխելու խնդրանքով, սակայն մերժվել են:
Նշենք, որ Անգլիայի չեմպիոնը պատրաստվել էր ուսումնամարզական հավաքին ամենայն մանրամասնությամբ օրակարգ սահմանել` հաշվի առնելով սննդատեսակները և հանգստի, քնի ժամերը:










































