Wednesday, 28 02 2024
23:30
Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցը
23:15
Ուելսում ֆերմերները փակել են տեղի խորհրդարանի մոտ գտնվող ճանապարհը
Ադրբեջանցիները գոռացել են իրար վրա, կրակոցներ են եղել. սահմանը խախտելու միջադեպի մանրամասները
1 մլրդ դրամի թմրամիջոց է վաճառել. Վրաստանը հետախուզվողին հանձնել է Հայաստանին
Լայն խոսակցություն պիտի ունենանք հանրության հետ, որի աղբյուրը պիտի լինի սերը. Փաշինյան
ՀԱՊԿ միջնորդությունը չենք ընդունում. Փաշինյանը պարզաբանեց միջնորդության պայմանները
Հայաստանի ու Վրաստանի անվտանգությունը կախված է մեկը մյուսից
Բանակցությունը սումգայիթյան օրերին խորհրդանշական է. հիշեցնում է՝ ինչ է սպասվում մեզ, եթե համառենք
Այսօր ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ռուս գործընկերներին. ԲՏԱ նախարարը՝ կրկնվող խախտումների մասին
21:40
Բելգիան 200 մլն եվրո է հատկացրել Ուկրաինային՝ արկերի հրատապ գնման համար
Բժշկական շտապ օգնության կանչերի թերթիկներն այսուհետ կլրացվեն էլեկտրոնային եղանակով. Երևանի քաղաքապետարան
Վատ չի լինի, որ սովորենք միայնակ լինելուն. Փաշինյան
Բեռլինն ի՞նչ առաջարկ ունի Երեւանին եւ Բաքվին
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն անդրադարձել է Իվանյանի շուրջ ադրբեջանական հիստերիային
Ադրբեջանական ֆաշիզմով համեմված «դիվանագիտության» թշվառությունը
Ասել՝ Սյունիք մի այցելեք, որևէ հիմնավորում չունի. Փաշինյանը՝ դեսպանատների զգուշացումների մասին
Փաշինյանի թիմակիցները սպառնալիքներ են ստացել
Դե ֆակտո սառեցրել ենք, եթե ՀԱՊԿ-ը նույն կերպ շարունակի, դե յուրե էլ կսառեցնենք. վարչապետ
Սուքիասյանը ծիծաղեց ու մանրամասներ խնդրեց նորակառույցների օրինագծի վերաբերյալ
«Ինչ-որ հրաշքը ո՞րն ա, ստեղ հրաշք չի կարող գործել, օրենքով կարգավորվող նորմ ա». «Հմի էդ ա»
Սումգայիթից Արցախ՝ 36 տարվա «նախիջևանացում»
Ալիևը սպառնացել է վերջնականապես դադարեցնել Ադրբեջանի անդամակցությունը ԵԽԽՎ-ին
Ներքին Հանդի հատվածում ՌԴ սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի․ վարչապետ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:00
Նավթի գներն աճել են – 27-02-24
Անկախ ձեր ջղաձգումներից՝ դատավարական խախտումները կունենան հետևանքներ. նախարար Մինասյանը՝ Խամոյանին
Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի. վարչապետ
25 հազ. հնդիկ հարկ չի վճարում, թրաֆիկինգի գրանդիոզ սխեմա կարող է լինել. Արթուր Խաչատրյան
18:50
Հնդկաստանի ռազմածովային ուժերը 3,3 տոննա թմրանյութ տեղափոխող նավ են կալանել
Վարչապետին է ներկայացվել ՊՊԾ հաշվետվությունը

Խմբագրի սպանությունից հետո ո՞վ է մնացել «Մենք ու մենք» թերթում կամ «մերոնցից» (տեսանյութ)

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է «Մենք մերոնցով» թերթի խմբագիր Ալվարդ Աբրահամյանի և նրա ամուսնու սպանության գործի դատաքննությունը: Հիշեցնենք, որ Ալվարդ Աբրահամյանն անհետ կորել էր անցյալ տարվա սեպտեմբերի 1-ին: Նրա դին հայտանբերվել էր Կոտայքի մարզում` Երևան-Գառնի ավտոճանապարհին` Ողջաբերդի հատվածում՝ բռնության հետքերով:

Ըստ մեղադրական եզրակացության՝ ամուսինների սպանության պատճառը գումարային խնդիրներն են եղել: Քրեական գործի նյութերի համաձայն՝ մեղադրանք է առաջադրված հայր և որդի Աբաջյաններին. կոնկրետ հորը՝ 45-ամյա Վաղարշակ Աբաջյանին վերագրվող քրեորեն պատժելի արարքն այն է, որ նա իր ծանոթ Ալվարդ Աբրահամյանին գցել է մոլորության մեջ, նրա միջոցով նաև նույն ցանցում են հայտնվել Ալվարդի հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձինք՝ Արմենուհի Ստեփանյանը, Վարդիշաղ Եղիազարյանը և Ազգանուշ Սրապյանը, որոնց խաբելով՝ Վաղարշակը հայտնել է, թե իբր նրանց համար կարող է շուկայական գներից ակնհայտ ցածր գներով բնակարաններ ձեռք բերել Երևան քաղաքում: Վաղարշակ Աբաջյանը, վերջիններիս վստահությունը չարաշահելով, Ալվարդ Աբրահամյանի միջոցով 2011թ. ամռանը Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի տարածքում ստացել և Ազգանուշ Սրապյանից խարդախությամբ հափշտակել է 5000 ԱՄՆ դոլար, Արմենուհի Ստեփանյանից` 12.000 ԱՄՆ դոլար, իսկ Վարդիշաղ Եղիազարյանից` 10000 ԱՄՆ դոլար գումար` ընդհանուր առմամբ խարդախությամբ հափշտակելով առանձնապես խոշոր չափերի` 9.936.000 դրամին համարժեք 27.000 ԱՄՆ դոլար գումար:

Իսկ ինչ վերաբերում է Վաղարշակ Աբաջյանի որդու՝ 22-ամյա Հակոբ Աբաջյանի մեղադրանքին, ապա նախաքննական մարմինը պարզել է, որ «նա եղել է հոր համախոհը և նրա արածի հետքերը մաքրողը»:

Երբ Ալվարդը սկսել է կասկածել. Հակոբ Աբաջյանն իր հոր կողմից խաբված Ալվարդ Աբրահամյանի մտերիմներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակությունը՝ խարդախությունը թաքցնելու, միաժամանակ շահադիտական դրդումներով հափշտակած գումարն անարգել տնօրինելու նպատակով «որոշել է լուծել» ամուսինների հարցերը. Ալվարդ Աբրահամյանին և նրա ամուսնուն՝ Յուրիկ Սրաբյանին առևանգելու, սպանության համար նպաստավոր վայր տեղափոխելու և նրանց սպանելու համար նախնական համաձայնության է եկել Վաղարշակ Աբաջյանի հետ:

Հետո՝ օգոստոսի 31-ին, ժամը 15-ի սահմաններում, Վաղարշակ և Հակոբ Աբաջյանները Յուրիկ Սրաբյանի վստահությունը չարաշահելու միջոցով, խաբեությամբ՝ Սևանա լճից խեցգետնի որս և առևտուր կազմակերպելու պատրվակով, Երևանի Այգեստան 10-րդ փողոցի թիվ 22 հասցեում գտնվող, իրենց պատկանող առանձնատան բակից «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Յուրիկ Սրաբյանին առևանգել և տեղափոխել են Գեղարքունիքի մարզի Բերդկունք գյուղի` Սևանա լճի հարևանությամբ գտնվող կիսակառույց շինության տարածք: Նշված շինությունում հայր և որդի Աբաջյանները հարվածել և ձեռքերով խեղդելու եղանակով, դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկել` սպանել են Յուրիկ Սրաբյանին: Այնուհետև Հակոբ Աբաջյանը, ստուգելով և համոզվելով, որ Յ. Սրաբյանն սպանված է, նրա դիակից հանել են հագուստները, դին գցել նշված շինության մոտ գտնվող փոսի մեջ և քարերով ծածկել, իսկ հագուստները նետել են Գավառ-Երևան ավտոմայրուղու տարբեր հատվածներում:

Հիշեցնենք, որ դրանից հետո, վերադառնալով Երևան` Աբաջյաններն Ալվարդ Աբրահամյանին խաբեությամբ տարել էին Չարենցի կամարի մոտ, որտեղ նրան ևս խեղդամահ էին արել: Իսկ օգոստոսի 31-ին անհետացած 56-ամյա Յուրիկ Սրաբյանի դին հայտնաբերել էին մոտ երկու ամսի անց՝ հոկտեմբերի 28-ին:

Այժմ Վաղարշակ Աբաջյանին մեղադրանք է առաջադրված սպանությունների, մարդկանց առևանգելու, առանձնապես խոշոր չափերի խարդախության, ապօրինի զենք պահելու, սուտ ցուցմունք տալուն օժանդակելու համար: Իսկ Հակոբ Աբաջյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի երեք հոդվածով նախատեսված արարքների՝ սպանությունների, առևանգումների և ապօրինի զենք պահելու համար:

Այս պատմությունը, ի դեպ, մութ կողմեր էլ ունի. «Հրապարակը» սպանությունից մոտ 20 օր առաջ մի ուշագրավ տեղեկություն էր հրապարակել՝ կապված սպանվածի և նրա հետ համագործակցող այլ անձանց հետ, որը մեջբերում ենք. «Բայց հետաքրքիրն այն է, որ մահվանից մոտ 20 օր առաջ Ալվարդ Աբրահամյանը «Հրապարակի» խմբագրություն էր եկել: Այցի պատճառը մեր հոդվածներից մեկն էր, որտեղ մենք անդրադարձել էինք «Մենք ու մենք» թերթին: Գրել էինք, որ Ազգային անվտանգության ծառայությունը հուլիսի 30-ին շորթում կատարելու մեղադրանքով ձերբակալել է վերոնշյալ թերթի հետ համագործակցող լրագրող Էլինա Խաչատուրովային: Նույն հաղորդագրությամբ, նա զանգվածային լրատվամիջոցներում քաղաքացի Լ.-ի վերաբերյալ արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով վերջինից շորթել է 50 հազար ՀՀ դրամ: Փաստի առթիվ քրեական գործ էր հարուցվել և կատարվում էր նախաքննություն:

«Մենք ու մենք» թերթի խմբագիրն Ալվարդ Աբրահամյանն էր: Սակայն խմբագրություն եկած Ալվարդը մեզ հետ զրույցում պատմեց, որ վաղուց չի խմբագրում այդ թերթը և կապ չունի դրա հետ: Ժամանակին ինքն ու Քրիստինե Ավագյանը հիմնել են ՍՊԸ, մեկը եղել է խմբագիր, մյուսը՝ տնօրեն, սակայն ինչ-ինչ պատճառներով նրանց ջրերը մի առվով չեն գնացել, և Ալվարդ Աբրահամյանը հեռանալով, մեկ այլ թերթ է բացել՝ «Մենք մերոնցով» վերնագրով, բայց շատ նման բովանդակությամբ: «Պարզապես ցանկացա ասել, որ իմ անունը չկապեք այդ թերթի և այդ միջադեպի հետ»,-թերթին պատմել էր Ա. Աբրահամյանը:

Հ.Գ. Հետևենք դատավարությանը՝ հասկանալու համար, թե իրականում ովքեր ինչով են զբաղվել հանրությանն անհայտ այս թերթերում, և ինչ կապ կարող է լինել՝ թերթի գործունեության, ամուսինների սպանության և Աբաջյանների գործարքների միջև:

Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում