Գերծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոն պատմել է, որ շաբաթ օրը կայանալիք Դևիդ Հեյ -Դերեկ Չիսորա մենամարտի ժամանակ նա համակրելու է Հեյին, քանի որ հաղթանակը հնարավորություն կտա նրան ևս մեկ մենամարտ անցկացնել Կլիչկոներից մեկի հետ:
«Հեյը և Չիսորան սկանդալային բռնցքամարտիկներն են, և ամենայն հավանականությամբ դա է պատճառը, որ շատերն են հետաքրքրվում առաջիկա մենամարտով: Հուսով եմ` կհաղթի Հեյը, քանի որ այդ դեպքում կկայանա ռևանշ-հանդիպում Կլիչկոյի հետ: Եվ կարևոր չէ իմ, թե Վլադիմիրի: Պետք է նրան հնարավորություն տալ»,- հայտարարել է Վիտալի Կլիչկոն: