Wednesday, 24 04 2024
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը

Անկախության գինը կամ` չակերտավոր Ռոբին Հուդը

«Արտաքին հարաբերություններ» պարբերականի հոդվածագիրներից մեկի` 1998 թվականի այցելությունը Բուլղարիա իր հիշողության մեջ երկու բառ էր առանձնացրել` ըմբշամարտիկ և խմբավորումներ: Ներքին գործերի նախարար Բոգոմիլ Բոնևի հետ զրույցից իր համար պարզ էր դարձել, որ երկրի հիմնական խնդիրը այդ պահին խորհրդային շրջանի հատուկ ծառայությունների ու ըմբշամարտիկների օլիմպիական թիմի նախկին անդամներից կազմված խմբավորումների չեզոքացումն էր: Նախարարի խոսքերից հեղինակը հասկացել էր, որ այդ խմբերի ազդեցությունը պայմանավորված էր ժամանակին պետության կողմից դրանց կազմավորված լինելու ու Սերբիայի նկատմամբ կիրառված էմբարգոյի փաստերով: Վարշավյան համաձայնագրի նախկին անդամ երկիրը այդ համաձայնագրի չկայացումից հետո, տնտեսական ու համակարգային կառավարելիության խնդիրներից ելնելով, այդ պահին ստիպված էր առերեսվել այս խնդրի հետ, որը պետական համակարգը թաղել էր կոռուպցիայի մեջ ու սպառնում էր ազգային անվտանգությանը:

Ռուսաստանի տնտեսագիտության հարցերում մասնագիտացած Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Մարշալ Գոլդմանն իր «Ինչո՞ւ է հանցագործ աշխարհն այդքան ազդեցիկ Ռուսաստանում» վերտառությամբ միջազգային զեկույցում քննարկում էր հետխորհրդային Ռուսաստանում կազմակերպված հանցագործության զարգացումն ու դրա փոխկապակցվածությունը տնտեսության կառուցվածքին: Վարշավյան համաձայնագրի անդամ երկրներից միայն Լեհաստանը, այն ժամանակ` Չեխոսլովակիան և Հունգարիան, ինչպես նաև կազմից դուրս գտնվող Չինաստանն էին կարողացել խուսափել աստիճանաբար կազմակերպվող քրեական տարրերի կողմից տնտեսության առևանգման փորձերից, ինչը, ըստ գիտնականի, առաջին հերթին պայմանավորված էր այդ երկրներում մինչ փլուզումն առաջացած ու գործառնվող տնտեսվարող սուբյեկտներով ու քիչ թե շատ մրցակցային շուկայի առկայությամբ: Ռուսաստանն ու մյուս երկրներն այդպիսի կառույցներ չունեին, և շուկայի կտրուկ ազատականացումը կարող էր սպառնալ կապիտալի ահռելի ներհոսքերով, որոնք թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով կարող էին տվյալ պետության համար ստեղծել անկառավարելի իրավիճակ: Հետևաբար այդ երկրներում ազատականացումը անմիջապես չիրականացվեց և թույլ չտրվեց, անկախ իրավաբանական անձի գրանցման երկրից, ստեղծել այնքան ծառայություններ ու ապրանքներ, որոնք թույլ կտային մեղմել գնաճը:

Բացի այդ, դեռևս խորհրդային տարիներին Անդրոպովի ու Գորբաչովի կառավարման շրջանում, «պերեստրոյկային» զուգահեռ, արշավ սկսվեց հանցավոր աշխարհի, այդ թվում` «օրենքով գողերի» դեմ, ովքեր ի տարբերություն ներկայիս կազմակերպված հանցավոր խմբերի` ստալինյան գուլագին հակադրվող մեծամասամբ անկախ ցանցի մաս էին կազմում: Արդյոք սա փո՞րձ էր արդեն լճացած ու փլուզման առջև կանգնած երկրում ստեղծել պետության կողմից կառավարելի «անդերգրաունդ», որը կկառավարեր օտարերկրյա կապիտալը ու թույլ չէր տա ամբողջությամբ կորցնել նոր ստեղծվելիք պետական միավորի ինքնիշխանությունը: Սա, իհարկե, միայն հարց է, բայց մտորելու տեղիք է տալիս: Նույնիսկ մինչև փլուզումը խորհրդային տարածքի աննշան ազատականացված շուկան մոտավորապես երկու երրորդով կարգավորվում էր հակաստալինյան կազմակերպված հանցավոր խմբերին փոխարինած նոր խմբերի կողմից, որոնք նորանկախ երկրի թուլացած պետական համակարգի պայմաններում չինովնիկների և ուժային կառույցների հետ գործակցելով` արգելափակեցին շուկայի ազատականացման փորձերը: Սրանով էր նաև պայմանավորված 1992 թ.-ին արձանագրված գնաճի 26 տոկոս ցուցանիշը: Գնաճի մեծ տոկոսն էլ, ինչպես բացատրում է զեկույցի հեղինակը, իր հերթին առիթ էր` ավելի շատ միջամտելու շուկայի գործառնությանը` այդպիսով խորացնելով կազմակերպված հանցավոր խմբերի կողմից տնտեսվարող սուբյեկտների թվաքանակի նվազեցումը, շուկայի կոշտացումը և սպառնալով ներթափանցել քաղաքական համակարգ` պատգամավորական անձեռնմխելիության արտոնությունից օգտվելու ու առավել պաշտպանված լինելու համար:

Հայաստանը, լինելով միևնույն քաղաքատնտեսական համակարգի մաս, հավանաբար չէր կարող խուսափել նմանատիպ զարգացումներից: Անկախությունից հետո` 1992-93թթ.-ներին, ԱՄՀ տվյալների համաձայն, երկրի տնտեսությունը կրճատվել էր ՀՆԱ-ի 60 տոկոսի չափով: Միայն 1994 թվականից երկրում արձանագրվեց ՀՆԱ-ի 5 տոկոս աճ, իսկ գնաճը 50-ից նվազեց` կազմելով 27 տոկոս: Շուկայի ազատականացմանը զուգահեռ` ընթանում էր ժառանգված պետական համակարգի վերակառուցումը: Ավելին, ամիսներով չվճարվող աշխատավարձերի ու գնաճի պայմաններում, պետական ծառայողները դուրս մղվելով կամ կողմնակի եկամուտ վաստակելով, ստեղծեցին նոր իրավիճակ: Շատերը կմտաբերեն այդ տարիներին գործող ու նոր թափ ստացած կազմավորված հանցավոր խմբերի կողմից գործարարներից պարբերաբար դրամաշորթումները (ռեկետ) ու «գոտևորումները», պարբերական հաշվեհարդարները և այլն: Սա մոտավորապես կրկնում էր շուկայական գործառնությանը անպատրաստ հետխորհրդային երկրների սցենարը և կարգավորում էր տնտեսվարող սուբյեկտների մուտքը շուկա` մեծ արագությամբ գոյացնելով հսկայական հարստություն: 1992-96թթ. ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը ինչ-որ առումով կրկնեց Անդրոպովի ու Գորբաչովի ուղեգիծը և հայտնի հայտարարությամբ` «գողերի տեղը բանտում է», թուլացրեց օրենքով գողերի ու համապատասխան ցանցի գործառնությունը: Իսկ ովքե՞ր եկան փոխարինելու այդ համակարգը: Պետական թուլացած համակարգը, աշխատավարձի` ամիսներ ձգվող չվճարումները որոշ անհատների, ովքեր նախկինում ուժային կառույցների մաս են կազմել, պիտի, բնականաբար, մղեր ստվերային գործունեության: Արդյոք այն կառավարելի՞ էր: Հայտնի է, որ նախկին նախարարը հետագայում մեղադրվեց սպանության ու կազմակերպված հանցագործության մեջ: Իսկ հնարավո՞ր է, որ հետխորհրդային շրջանում առաջացած ցանցերը, հիշողության ու ժառանգության ուժով պայմանավորված, կարողանային ստվերային կապեր ունենալ Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ:

Ռուսաստանի նման` այստեղ էլ այդ տարիներին տնտեսվարող սուբյեկտներից շատերը դուրս մղվեցին շուկայից` հիմնականում ջրի երեսին թողնելով այն տեսակը, որը կարողացավ պայմանավորվածության գալ այդ «անդերգրաունդի» հետ: Տնտեսվարողներից ոմանք այդ տարիներին հավասար մրցակցության պայմաններում նույնիսկ կարողանում էին խելամտության շեմից ցածր գներ սահմանել` սնանկացման տանելով հավասար պայմաններում մրցակցողներին: Իսկ որտեղի՞ց էին գոյանում այդ լրացուցիչ գումարները, որ թույլ էին տալիս որոշ գործարարների դեմպինգով զբաղվել: Այս հարցն էլ մտորելու տեղիք է տալիս: Արդյունքում` մեր իրականությունում ի հայտ եկան մականունավոր գործարարներ, ովքեր անհավասար պայմաններում տարիների ընթացքում մենաշնորհեցին հայաստանյան շուկան:

Վերջերս Վահե Ավետյանի ողբերգական վախճանը ստիպեց առանձնացնել այդ մականունավոր գործարարներից մեկին ու համադրել Ռուբեն Հայրապետյանի կենսագրությունը անկախության տարիների համատեքստի հետ: Հատկանշական է, որ սովետական բանակում ծառայություն անցած Ռ. Հ.-ն 1996-1999թթ. պաշտոնավարեց որպես Ավանի թաղապետ, իսկ 1998թ.-ին արդեն «Հայծխախոտ» ԲԲԸ խորհրդի նախագահն էր: Կարևոր է նաև նշել, որ 2003թ.-ից ի վեր թիկնազորայիններով իրենց շրջապատած մականունավոր գործարարների մի մասը ներթափանցեց քաղաքական համակարգ ու պատգամավորի մանդատի հետ միասին ստացավ անձեռնմխելիություն: Մենաշնորհված տնտեսության ու պատգամավորական անձեռնմխելիության պայմաններում հայտնված Հայաստանը ակնհայտ է, որ այս համակարգի վերարտադրման վտանգի տակ է, ինչը սպառնում է ազգային անվտանգությանը:

Ինչպե՞ս և ինչո՞ւ հարցերի պատասխանը կներկայացվի հաջորդիվ: Սակայն Բուլղարիայի տարբերակով, հավանաբար, լուծումը կարող է դառնալ քաղաքացիական շարժումը, որը 1997 թվականին իր գործուն դիմադրությամբ, ուժին հակադրելով իրավունք` թույլ տվեց Բոգոմիլ Բոնևի ղեկավարած կառույցին հետամուտ լինել այդ համակարգի կազմաքանդմանը:

Նվարդ Մանասյան
քաղաքագետ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում