Wednesday, 21 02 2024
«Ռուսաստանը դաշնակիցներ ունի նույնիսկ ոչ բարեկամ երկրներում»․ Պուտին
ԵՄ առաքելությունը Հայաստանում իրականացրել է ավելի քան 1720 պարեկություն
ՔՊ նիստում քննարկվել են արտաքին և ներքին քաղաքական հարցեր
00:15
Հունաստանում հիմնադրվում է Հայագիտության ուսումնասիրությունների կենտրոն
ԲՏԱ նախարարն այցելել է Չարենցավանի հաստոցաշինական գործարան
00:00
Ըստ Լուկաշենկոյի՝ Լեհաստանի սահմանին սադրանք է նախապատրաստվում
ՌԴ-ում հետախուզում է հայտարարվել ամերիկացի սենատորի նկատմամբ
Արմավիրում բախվել են մարդատար Գազելն ու Mercedes-ը. կա վիրավոր
Կրակել է ընկերուհու ոտքին
Որոնվում են մեղավորներ, բայց ոչ՝ պատճառներ. երբ դրվեց Արցախի անկման սկիզբը
Պետություն ենք խաղացել, արժեքներ հայտարարել, արել լրիվ այլ բան. ինչու կորսվեց Արցախը
Ալիևը ուզի-չուզի պետք է չկատարի Մոսկվային տված խոստումները. Մյունխենում ուղերձներ է «կերել»
Սահակաշվիլին Ալիևին կոչել է «Իլհամ հաղթանակած». նա առողջանում է, բայց մտքերը անառողջ են
«Լավ քննարկում ունեցանք ՀՀ վարչապետի հետ». Միշել
Նավալնիի եղբոր նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Նախկինների կասկածելի միլիարդները
Արսեն Բաբայանը նշանակվել է Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
22:00
Գիրք նվիրելու օրը՝ Խնկո Ապոր անվան գրադարանում․ IDBank
Վարչապետին է ներկայացվել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի 2023թ. հաշվետվությունը
Վրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին
«Ճվճըվ Արոյի» որդի Սերժուլիկն է եղել. մեքնենան վարել է անսթափ, առանց իրավունքի
Ալիևը վախենում է Մինսկի խմբից՝ ինչպես սատանան խնկից
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
Ֆրանս-թուրքական սկանդա՞լ. Ալիեւը «վարակը» տարել է Թուրքիա՞
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կգործուղվի Ֆրանսիա
20:40
Շվեդիան ռուս-ուկրաինական հակամարտության սկզբից ռազմական աջակցության ամենամեծ փաթեթը կհատկացնի Ուկրաինային
Վրաստանը պատրաստ կլինի 2030 թվականին անդամակցել Եվրամիությանը. վարչապետ Կոբախիձե
20:20
ԵՄ-ում հայտնել են Ուկրաինային մարդասիրական օգնության համար 75 մլն եվրո հատկացնելու մասին
20:10
Կանադան Ուկրաինային ավելի քան 800 անօդաչու թռչող սարք կփոխանցի
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Էլիտարների համար փնտրվում է հարուստ նոտար…

Քիչ չեն դեպքերը, երբ օրինակ «սև ռիելտիորների» կամ պարզապես խարդախների նախաձեռնությամբ փաստաթղթերի փաթեթներ են հայտնվում նոտարական գրասենյակներում, նոտարներն էլ նույն գույքը գրանցում են երկու, երեք տարբեր անձանց անուններով, հետո այդ մի քանի «սեփականատերերը» ընկնում են դատարանների դռները և տարիներով վիճարկում` պարզելու, թե իրականում ում է պատկանում խնդրո առարկա գույքը:

Կամ լինում են դեպքեր, երբ օրինակ` մահացողի երեխաներից մեկը բացակայում է երկրից և ծնողի մահից հետո ֆինանսական կամ փաստաթղթային խնդիրների պատճառով չի կարողանում` գալ և 6 ամսվա ընթացքում ժառանգություն ստանալու վերաբերյալ դիմում ներկայացնել նոտարին և զրկվում է իրեն հասանելիք ժառանգությունից, իսկ Հայաստանում գտնվող մյուս երեխան, որը գալիս է` հայտարարում, թե ինքը մահացողի միակ ժառանգորդն է և որպես ապացույց ԺԷԿ-ից մի կասկածելի տեղեկանք ներկայացնում, որ այդ հասցեում հաշվառված ուրիշ անձ չկա, դառնում է ամբողջ գույքի սեփականատեր: Այս դեպքում ևս գույքային վեճը ծավալվում է դատական ատյաններում, և մարդիկ ստիպված են լինում ֆինանսական միջոցներ ծախսել` փաստաբան վարձել` իրենց շահերը պաշտպանելու համար (ինչը կարող է արդյունք տալ կամ չտալ), նյարդերը փչացնել, ինչը կարող է մարդուն նաև մահվան դուռ հասցնել… Այսինքն` այդ ամենի պատճառը կարող է լինել, ասենք, նոտարի վավերացրած անբարեխիղճ կամ անօրինական գործարքը: Եվ քանի որ նոտարի այդ փաստաթուղթը ելակետային նշանակություն ունի գույքային հարցեր քննող դատարանի համար, հայրենի կառավարությունը որոշել է բարձրացնել հայ նոտարների գույքային պատասխանատվության աստիճանը` «լատինական մակարդակի». առաջիկայում ներդնելու է նոտարիատի լատինական մոդելը, որի մասին, եթե չեմ սխալվում, դեռևս նախկին նախարարներից Դ. Հարությունյանն էր խոսում:

Վերջապես, կառավարությունը այս տարվա հուլիսի 6-ի նիստում հաստատեց նոտարիատի բնագավառում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման հայեցակարգից բխող միջոցառումների ցանկը, ըստ որի նոտարիատները կգործեն մեկ պատուհանի սկզբունքով, նոտարի համար կսահմանվեն վարվելաձևի, էթիկայի կանոններ, բոլոր ռեգիստրները էլեկտրոնային կառավարման միջոցով կմիացվեն նոտարին: Սակայն այդ ամենից բացի կա մի կարևոր հանգամանք` նոտարի նյութական պատասխանատվության ենթարկվելու ռիսկը, որը կստիպի գործարքը վավերացնող նոտարին` մտածել, արժե՞ այդ գործարքը կնքելու համար հայտնվել սեփական գույքը կորցնելու վտանգի առջև: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, խոսելով այդ մոդելի մասին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է, որ լատինական մոդելի ներդրման դեպքում նոտարներն իրենց վավերացրած գործարքների ողջ պատասխանատվությունը վերցնելու են իրենց վրա, իսկ ծառայությունների գները բարձրանալու են: Թովմասյանի խոսքով` եթե մարդ գնացել է նոտարի մոտ և գործարք կնքել, պետք է հանգիստ լինի` անկախ նրանից գործարքը ճիշտ է ձևակերված, թե` սխալ, քանի որ եթե ինչ-որ բան այնպես չընթանա, նոտարը պետք է փոխհատուցի: «Եթե առք ու վաճառքի պայմանագիր է` արժի, ասենք, 20 հազար դրամ, իսկ առք ու վաճառքի առարկան այս դեպքում 10 միլիոն դոլար արժողությամբ շենք է, ի՞նչ եք կարծում, եթե այդ նոտարը խելագար չի, այդ 20 հազար դրամի հիման վրա այդ ռիսկին կգնա՞: Չի գնա, իհարկե»,- պարզաբանել է նախարարը` հավելելով, որ նոտարը պետք է հարուստ լինի, որպեսզի կարողանա իր միջոցների ռիսկով գնա նման գործարքների: Իսկ որպեսզի հարուստ լինի` նրան իր կատարած ծառայությունների համար պետք է նորմալ վճարել:

Իսկ ի՞նչ է նախատեսում ՀՀ գործող օրենքը. «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն` նոտարը իր ծառայությունից օգտվող անձանց խնդրանքով պարտավոր է` «1/ նոտարական գործողություններ իրականացնելիս անձանց օգնություն ցույց տալու, նրանց իրավունքները և օրինական շահերը իրականացնելու նպատակով պարզաբանել նրանց իրավունքներն ու պարտականությունները, զգուշացնել նոտարական գործողությունների կատարման հետևանքների մասին, որպեսզի անձի իրավաբանական անտեղյակությունը չօգտագործվի ի վնաս իրեն. 2/ կողմերին պարզաբանել նրանց ներկայացրած գործարքների նախագծերի իմաստն ու նշանակությունը և ստուգել դրանց բովանդակության համապատասխանությունը կողմերի իրական մտադրությանը…»: Իսկ եթե անձինք հրաժարվում են այդ խորհրդատվության ստացումից, ապա նոտարը հետագայում պատասխանատվություն չի կրում դրա հետևանքով նրանց կրած վնասների կամ կատարված նոտարական գործողությունից բխող այլ հետևանքների համար, որի մասին նոտարը համապատասխան գրառում է կատարում: Նույն օրենքում նաև ամրագրված է, որ նոտարը պարտավոր չէ ստուգել իրեն ներկայացված…կողմերի հայտարարությունների կամ այլ փաստաթղթերի իսկությունը և որևէ պատասխանատվություն չի կրում դրա հետևանքով կողմերին կամ երրորդ անձանց պատճառված վնասի համար, եթե… չի ապացուցվում, որ նոտարը գիտեր կամ պարտավոր էր իմանալ, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը: Ինչ վերաբերում է գույքային պատասխանատվությանը, ապա գործող օրենքում հիշատակում կա նաև դրա մասին (հոդված 27). «1. Նոտարը Քաղաքացիական օրենսգրքով սահմանված գույքային պատասխանատվություն է կրում միայն իր կողմից դիտավորությամբ թույլ տրված խախտումների հետևանքով նոտարական գործողությունների համար դիմած անձանց պատճառված վնասի համար: Նոտարի կողմից իր ծառայողական պարտականությունների խախտման հետևանքով պատճառված վնասի համար Հայաստանի Հանրապետությունը պատասխանատվություն չի կրում: 2. Նոտարը պարտավոր է օրենքով սահմանված կարգով ապահովագրել իր պատասխանատվության ռիսկը, որի չափը չպետք է պակաս լինի նվազագույն աշխատավարձի երեք հազարապատիկից»:

Այսինքն` գործող օրենքը հնարավորություն է տալիս նոտարին` գործել Հայաստանի Հանրապետության անունից` Արդարադատության նախարարության վերահսկողության ներքո, որի համար սակայն պետությունը պատասխանատվություն չի կրում: Եվ երևի թե դա է պատճառը, որ փաստաբանները մեզ հետ զրույցում չհիշեցին որևէ դեպք, երբ նոտարը նույնիսկ գործող օրենքով նախատեսված պատասխանատվության ռիսկի չափով, իր վավերացրած գործարքից վնաս կրած որևէ մեկին փոխհատուցած լինի: Եվ բացի դա, հանրային գերակա շահից տուժած բնակիչների, էլիտար շենքերի գործառնություններում խաբված քաղաքացիների պատմությունները ցույց տվեցին, որ նոտարների գործողությունների վիճարկումը դատարաններում ևս էական որևէ արդյունքի չի հանգեցնում: Լավագույն դեպքում դադարեցվում է նոտարի լիազորությունը, ինչը շատ հազվադեպ է լինում, կամ կարգապահական պատասխանատվության են ենթարկվում: Բացի դա, մինչև վերջերս, ժառանգության հետ կապված բոլոր գործարքները կենտրոնացված ձևով կատարվում էին թիվ 1 նոտարական գրասենյակում: Այսինքն, ենթադրվում էր, որ այդ ամբողջ տեղեկատվության կենտրոնացումը, արխիվացումը մեկ տեղում, պետք է մեծացներ կենտրոնի նոտարների չսխալվելու հնարավորությունը և հնարավորինս կանխարգելեր գոնե ժառանգության գործերով դատական վեճերի մուտքը դատարան, բայց չստացվեց: Ինչ վերաբերում է էլիտար շենքերին, ապա հետաքրքիր է` որտեղի՞ց ենք գտնելու այդքան հարուստ նոտար, որը ստանձնի հանրապետությունում էլիտար շինարարությամբ զբաղվող ոչ պատահական մարդկանց գործարքների պատասխանատվությունը, քանի այդ ընկերությունները սովորաբար §սնանկանում են», հետո նոր շինարարություն սկսելու իրավունք ստանում, նրանց` «երկրորդ աստիճանի» ղեկավարներին կալանավորում են, ամիսներ անց բաց թողնում, իսկ ժողովուրդը շարունակում է խաբվել… Հիմա մտածեք` եթե լատինացի նոտար էլ լատինական օրենսգրքով բերենք` նա ստիպված չի՞ լինելու հայավարի նոտարություն անելու…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում