BlackBerry-ի սմարթֆոնների արտադրող կանադական Research In Motion ընկերությունը, վաճառքի է հանել իր կորպորատիվ ինքնաթիռներից մեկը: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:
Ինը տեղանի Dassault Falcon 50EX ինքնաթիռի վաճառքը կդառնա այն միջոցներից մեկը, որոնց RIM-ը դիմել է միջոցները տնտեսելու համար: Ինքնաթիռի համար ընկերությունը մտադիր է ստանալ 6-7 մլն դոլար:
Ինքնաթիռի շահագործումը տարեկան կկազմի միջինը 2,1 մլն դոլար: Վաճառքից հետո RIM-ի տրամադրության տակ կմնա 14 տեղանի Dassault Falcon 900EX ինքնաթիռը, իսկ նրա շահագործման վրա տերական ծախսվում է միջինը 2,2 մլն դոլար:
RIM-ը ավելի վաղ պարտավորւթյուն էր վերցրել կրճատելու իր տարեկան ծախսերը մեկ միլիարդ դոլարով: Այդ նպատակով հայտարարել էր նաև հունիսի վերջին հինգ հազար աշխատատեղեր կրճատելու մասին:
Հիմա RIM-ը մշակում է BlackBerry 10 օպերացիոն համակարգը: Ի սկզբանե նախատեսվում էր, որ այն կթողարկվի 2012թ-ի վերջում, բայց հետո այդ ամսաթիվը տեղափոխվեց 2013թ:











































