«Տոտենհեմ»-ը «Մանչեսթեր Սիթի»-ին առաջարկում է ամբողջովին վաճառել Էմանուել Ադեբայորի իրավունքները: 2011/12 թվականների մրցաշրջանում ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբում հանդես է եկել վարձակալության իրավունքներով:
Daily Mail-ը հայտնում է, որ «Տոտենհեմ»-ը պատրաստ է 6 մլն ֆունտ վճարել Ադեբայորի տրանսֆերի դիմաց: Ֆուտբոլիստին 3-ամյա պայմանագիր կառաջարկվի` 115 հազար ֆունտ շաբաթական աշխատավարձով, ինչպես նաև տարեկան մինչև 4 մլն ֆունտ բոնուսների տեսքով:
Ադեբայորը կարող է դառնալ «Տոտենհեմ»-ի պատմության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Լոնդոնյան ակումբի կազմում Ադեբայորը 37 հանդիպում է անցկացրել և 18 գոլ հեղինակել:










































