«Ռեդ Բուլ»-ը հայտարարել է, որ երկարաձգել է Մարկ Ուեբերի հետ կնքած պայմանագրի ժամկետը: Նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2013 թվականը: Հիշեցնենք, որ անցած հանգստյան օրերին Ուեբերը հաղթանակ է տարել Մեծ Բրիտանիայի Գրան պրիում:
«Մարկը մեծ աշխատանք կատարեց առաջին 9 ավտոարշավներում և հիանալի արդյունքներ ցուցադրեց: Քանի որ 2 կողմն էլ ցանկություն են հայտնել շարունակել համագործակցությունը, պայամանգրի ժամկետի երկարաձգումը բնական էր: Մարկը մեր թիմում հանդես կգա 2013 թվականին»,- հայտարարել է Քրիստիան Խորները: