Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Խնդրողի դերից մենք պիտի դառնանք պահանջողներ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

 – Պարոն Պապյան, Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսն օրերս Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ Փարիզում կայացած հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը «հարություն չի առնի»: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը:

 – Իմ կարծիքով` դա ավելի շատ խոստում է, որովհետև որևէ մեկն այսօր չի կարող ասել` օրինագիծը «կվերակենդանանա՞», թե՞ ոչ: Ամենայն հավանականությամբ հարցը նորից կքննարկվի: Պարզապես այսօր ֆրանսիացիները հարցեր ունեն լուծելու Թուրքիայի հետ, հատկապես տնտեսական և ռազմական պայմանագրերի մասով և նման խոստումներ են տալիս: Բայց դա միայն կախված չէ գործադիր իշխանությունից: Կա օրենսդիր իշխանություն, որի վրա հայերի ազդեցությունը շատ ավելի մեծ է: Ես կարծում եմ` առաջիկայում հարցը նորից կքննարկվի:

 – Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն պետք է լինի այս դեպքում հայերի պահվածքը:

 – Ես ուզում եմ, որ մենք մի փոքր այլ տեսնակյունից հարցին մոտենանք` արդյոք մեզ այսօր անհրաժե՞շտ է նման բնույթի օրենքների ընդունումը, թե՞ ոչ: Մեր նպատակն է ստանալ որոշակի հատուցումներ: Հիմա, թե այդ հատուցումներն ինչպիսին կլինեն` դա ավելի բարդ հարց է: Բայց պետք է ստանանք հատուցումներ: Կյանքում նպատակը միայն այն չէ, որ հանցագործն ընդունի, որ հանցանք է կատարել, այլ այն է, որ հանցագործը պատժվի, և ամենակարևորը` տուժողը որոշակի հատուցումներ ստանա: Մենք ավելի շատ շեշտադրումը պիտի փոխենք` ճանաչելուց գնանք դեպի հատուցումներ: Եվ այստեղ խնդրողի դերից մենք պիտի դառնանք պահանջողներ: Պետք է նաև պահանջենք Ֆրանսիայից: Ֆրանսիան մեզ լավություն չի անում` ճանաչելով Ցեղասպանությունը: Ֆրանսիան ունի միջազգային պարտավորություններ հայերի և Հայաստանի նկատմամբ, այդ թվում` նաև Ցեղասպանության հարցով: Մենք հաճախ ենք համեմատություններ անում հրեական Հոլոքոսթի հետ և նմանություններ գտնում Հայոց ցեղասպանության ու Հոլոքոսթի միջև: Բնականաբար, բոլոր ցեղասպանություններն ունեն նմանություններ, բայց կա էական տարբերություն հայկական Ցեղասպանության և Հոլոքոսթի միջև: Հայերը Օսմանյան կայսրության մեջ ապրելով` արդեն 1878 թվականի Բեռլինի կոնգրեսից հետո գտնվում էին միջազգային պաշտպանության ներքո: Այդ թվում` նաև Ֆրանսիայի, որը հետագայում վերահաստատվեց 1914 թվականին: Ֆրանսիան պարտավորվել էր հայերին պաշտպանել, բայց չի կատարել իր պարտականությունը: Եվ Ֆրանսիայի պարտականությունը չկատարելու պատճառով հայերը տուժել են: Այսինքն` ոչ միայն Թուրքիայի պատասխանատվության հարցն է, այլ նաև Ֆրանսիայի պատասխանատվության հարցը կա այստեղ: Ֆրանսիան մեզ լավություն չի անում` ճանաչելով Ցեղասպանությունը, այլ նրա գործողությունների հետևանքով մենք մարդկային և նյութական տասնյակ և հարյուրավոր միլիարդ դոլարների վնաս ենք կրել: Ֆրանսիան պիտի դա հատուցի կամ պարտավորեցնի Թուրքիային հատուցել: Այն է մեր սխալը, որ մենք խնդրում ենք Ֆրանսիային, որպեսզի նա ինչ-որ բարեգործի տեսքով ասի` վայ, եղել է Ցեղասպանություն: Ֆրանսիայի պարտավորությունների հարցը կա հատկապես Կիլիկիայի խնդրում: Ֆրանսիան ստանձնել էր Կիլիկիայի մանդատը, պարտավորվել էր Կիլիկիայում պաշտպանել հայերին: Խոսքը վերաբերում է պատերազմից հետո ստեղծված վիճակին, երբ Սան Ռեմոյի վեհաժողովը 1920 թվականի ապրիլին որոշեց, որ Կիլիկիան պետք է ֆրանսիական ենթամանդատային տարածք լինի: Բայց Ֆրանսիան չկատարեց իր պարտավորությունները: Ես կարծում եմ, որ մենք հիմա ավելի շատ պիտի խոսենք և գրենք Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի պարտավորությունների մասին: Այդ բոլոր երկրները պարտավորություններ են ստանձնել, այդ բոլոր երկրները ընդունել են իրենց դերակատարությունը հայերին պաշտպանելու հարցում: Ես մի կենցաղային օրինակ բերեմ: Կա հանցագործ, որը հարձակվել է ինչ-որ ընտանիքի վրա, սպանել է ընտանիքի որոշ անդամներին և ունեցվածքն էլ գողացել է: Վաստահաբար հանցագործը մեղավոր է, բայց կա անվտանգության ծառայություն, որը ստորագրել է պայմանագիրª պարտավորվելով պաշտպանել այդ ընտանիքին, բայց չի կատարել իր պարտականությունը: Արդյոք այդ ծառայությունը մեղավոր չէ՞, իհարկե մեղավոր է: Նույնը վերաբերում է Ֆրանսիային: Այսօր և՛ Հայաստանը, և՛ Ֆրանսիայի հայ համայնքը պիտի հարցը բարձրացնեն: Մենք ինչո՞ւ ենք մեզ լավ զգում, երբ մի քանի տասնյակ միլիոն դոլարի վարկ են տալիս մեզ: Բայց հաշվի չենք առնում, որ իրենց պատճառով մենք մի քանի տասնյակ միլիարդ դոլարի վնասներ ենք կրել: Թող իրենք հատուցեն:

 – Այսինքն` եկել է ժամանակը, որը հայերը պահանջատեր դառնան, բայց մենք շարունակում ենք խնդրողի դերո՞ւմ մնալ: Չե՞ք կարծում, որ Հայաստանն անձամբ Թուրքիայից պետք է փոխհատուցում պահանջի` առանց  երրորդ երկրներին խառնելով այս հարցին:

 – Իսկապես, հարցի շահարկում է գնում: Վստահաբար Ֆրանսիան մի քանի տարի հետո հետ է կանգնելու Թուրքիային տված խոստումներից և անելու է այն, ինչ այդ պահին իրեն հարմար է: Բայց այստեղ կարևորագույն խնդիրը հետևյալ է` մենք Ցեղասպանության ճանաչումը դարձրել ենք ինքնանպատակ: Կարծես թե մեզ համար Ցեղասպանության ճանաչումն ամենամեծ նպատակն է, այնինչ դա պարզապես միջոց է` հատուցումներ ստանալու համար: Հիմա, եթե կան հատուցում ստանալու այլ ճանապարհներ, մենք պետք է գնանք այդ ճանապարհներով: Այո՛, ճիշտ եք, Հայաստանը, իհարկե միջազգային հանրության օգնությամբ, պիտի կոնկրետ խնդիրներ դնի: Օրինակ` մի քանի օր առաջ Դավութօղլուն նորից վերահաստատեց թուրքական այն տեսակետը, թե հայերը, իրենց բառերով ասած, «պիտի դադարեցնեն Ղարաբաղի օկուպացիան և զորքերը դուրս բերեն այնտեղից»: Պատասխանեք, որ` եղբայր, դա ասում է այն պետությունը` Թուրքիան, որն օկուպացրել է Հայաստանի Հանրապետության տարածքը, տիրացել Հայաստանի տարածքի 130 հազար քառակուսի կիլոմետր տարածքին: Կա միջազգային փաստաթուղթ, դա իրավական վճիռն է, որով ամրագրված է, որ Հայաստանի տարածքի մի մասը օկուպացվել է: Եվ այդ երկիրը դեռևս համարձակվում է խոսել երրորդ երկրի, այսպես կոչված, օկուպացիայի մասին, ինչը իրականությանը չի համապատասխանում: Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը չունի որևէ միջազգային փաստաթուղթ, որով երբևէ Ղարաբաղը` լինի լեռնային կամ դաշտային, Ադրբեջանի մաս հանդիսացած լինի: Հետևաբար, ես ընդհանրապես կարծում եմ, որ մեր քաղաքականությունը, որը մենք 90-ական թվականներին վարել ենք, այդ զիջողական դիրքորոշումը բերեց նրան, որ այսօր արդեն Թուրքիան լկտիաբար սկսել է մեզ մեղադրել: Եթե իրենք 90-ականների սկզբին դեռևս մեղքի զգացում ունեին և բավարարվում էին միայն նրանով, որ հայերն իրենց նկատմամբ պահանջներ չունեն, ապա այսօր, հատկապես այդ տխրահռչակ արձանագրություններն ստորագրելուց հետո, իրենք արդեն լրիվ ներքաշվեցին հայ-ադրբեջանական հակամարտության մեջ և եկել մեզ դաս են տալիս: Ես կարծում եմ, որ մենք պետք է հակադարձենք և պետք է հակադարձենք իրավական փաստարկներով:

Լուսանկարը՝ PanARMENIANPhoto-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում