Tuesday, 27 02 2024
Պատժամիջոցների կիրառումը կխանգարեր խաղաղության գործընթացին. Բունդեսթագի պատգամավոր
Ինձ ռուսական պրոյեկտ անվանելը մեղք է. Ալեն Սիմոնյան
Պապիկյանն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ պետին
16:45
Շվեդիայի վարչապետը շվեդական զորքերի ուղարկումն Ուկրաինա տեղին չի համարում
Զաքիր Հասանովն ու Թուրքիայի ՊՆ փոխնախարարը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը
Բաքվի հոխորտանքները եւ աշխարհաքաղաքական վախերը
«Որոշ արևմտյան երկրներ սաբոտաժի են ենթարկում հայ-ադրբեջանական բանակցությունները». Էրդողանի կուսակից
Պուտինը չկարողացավ հաղթել Ուկրաինային, Թրամփը գուցե կարողանա
Արտագնա աշխատանքի մեկնողները չեն հարկվի, եթե նրանց եկամուտները չգերազանցեն 12 մլն դրամը
Մոսկվայի հետ լարվածությունը սրելու է Բաքվի հետ կոնֆլիկտը
Ադրբեջանին պետք է փոխանցել ուղերձը՝ ուժի սպառնալիքը առաջ գնալու ճանապարհը չէ և հետևանքներ կունենա. Ստանո
15:30
Ֆրանսիան բանակցություններ չի վարում Ուկրաինային իր կործանիչների մատակարարումների շուրջ. Մակրոն
Հունաստանն աներկբա դատապարտում է ուժի կիրառումը և սատարում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների գործընթացին
Բաքվում Արցախի նախկին ղեկավարների հետ ևս 25 հաստատված գերի ունենք. բանակցում ենք
15:10
Նիդերլանդները 100 մլն եվրո կհատկացնեն Ուկրաինային՝ ԵՄ-ից դուրս արկեր գնելու համար
Ինչպես չընկնել ճգնաժամի փոսը. հավասարում երկու ողղբերգությամբ
Հզբոլլահը հրթիռակոծել է Գոլանի բարձրունքները
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Բարեկամս անմեղ է, դատարանն է որոշողը. Փաշինյանի հետ խոսել եմ, երկուսիս կարծիքը համընկել է. Սիմոնյան
Հայաստանն ու Ֆրանսիան կփոխանակվեն հետախուզական տվյալներով
«Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն՝ անչափահասի ներգրավմամբ․ երկու եղբայրներին և անչափահասին մեղադրանքներ են ներկայացվել
Ես դեմ չեմ Ադրբեջանի և Թուրքիայի հետ խաղաղ ապրելուն. պատրաստ էլ չեմ այլ տարբերակ լսելուն. ԱԺ նախագահ
Ալիևի հետ մի՛ մտեք «պալեմիկայի» մեջ, նրանք մեզ շատ ուշադիր հետևում, լսում են. Սիմոնյան
14:03
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքվին կոչ է անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանն ու ցեղասպանությանը. հայտարարություն
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա զանգվածային ոճրագործություններին. ԱԳՆ
Բարձրաստիճան սպաները հաջողությամբ խոցել են թիրախները
Վերականգնվել է Հայաստանի Հանրապետությանը պատճառված աննախադեպ չափի՝ 27 մլրդ. 785 մլն. ՀՀ դրամի վնաս
13:30
Իրանը պահանջել է վերացնել միջուկային զենքի պաշարներն ամբողջ աշխարհում
Եթե Զելենսկին գա, դա տարածաշրջանային այց կլինի, ոչ թե՝ այց Հայաստան. Սիմոնյան

Արթուր Սաքունցն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի հայցը վարույթ է ընդունվել

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ռ. Ափինյանի որոշմամբ՝ Արթուր Սաքունցն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի, երրորդ անձ՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության՝ հրապարակայն ներողություն խնդրելուն պարտավորեցնելու, պատվին և արժանապատվության պատճառված վնասի հատուցման պահանջի մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ:

Հայցադիմում ներկայացնելու համար հիմք է հանդիսացել 2012 թ. մայիսի 26-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրված «Լրացուցիչ ժամանակ» սպորտային հաղորդումը, որտեղ հաղորդման հյուրը` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ`Ռուբեն Հայրապետյանը կատարել է հետևյալ արտահայտությունները. «Երբ որ ես Վանաձորում ուզում եմ ֆուտբոլի դպրոցը կառուցեմ, ոչ մի ծառ, ոչ մի թուփ չկա, սարի վրա դպրոց եմ կառուցում, բայց չգիտես ինչի հայտնվեց Հելսինկյան մի հատ ինչ որ անհասկանալի օղերով մի հատ շան ծնունդ ու բռնեց դատի տվեց մեզ, քաղաքապետարանին, ավագանու որոշմանը, այդ թվում ֆեդերացիան էլ որպես երրորդ կողմ, պատասխանող կողմ: Հիմա դրանք մի քանի կոպեկ արտասահմաններից էդ գռանտները ստանում են, իրանց գռանտների հաշվին ցանկացած գեղեցիկ բան այսօր վարկաբեկում են»:

Հայցվորի ներկայացուցիչ Կարեն Թումանյանը 2012 թ. հունիսի 15-ին ուղարկած հայցադիմումում նշել է, որ «Լրացուցիչ ժամանակ» սպորտային հաղորդման ժամանակ Ռուբեն Հայրապետյանի կողմից նշված «Հելսինկյան մի հատ ինչ որ անհասկանալի օղերով մի հատ շան ծնունդ» արտահայտությունը արատավորում է Արթուր Սաքունցի պատիվն ու արժանապատվությունը:

Հայցվոր կողմը դատարանից պահանջում է Ռուբեն Հայրապետյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել Արթուր Սաքունցից, հետևյալ բովանդակությամբ.

«Ես` Ռուբեն Հայրապետյանս, 2012 թ մայիսի 25-ին հանրային հեռուստատեսության «Լրացուցիչ ժամանակ» հաղորդաշարի եթերում թույլ եմ տվել ոչ պատշաճ, վիրավորական արտահայտություններ «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցի հասցեին, որի համար ներողություն են խնդրում», ինչպես նաև որպես փոխհատուցում Ռուբեն Հայրապետյանից հօգուտ Արթուր Սաքունցի բռնագանձել 10 (տաս) ՀՀ դրամ:

Նախնական դատական նիստը նշանակված է 2012 թ. հուլիսի 25-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (հասցեն՝ ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, թիվ 7 նիստերի դահլիճ):

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում