Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Առաջիկա տարիների ընթացքում մայրաքաղաքի բոլոր բակերը կլինեն բարեկարգ ու կանաչապատ. քաղաքապետ

Մայրաքաղաքի 2012 թվականի զարգացման ծրագրերով կատարվող աշխատանքների ընթացքին տեղում հետևելու և կատարածը գնահատելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային շրջայց է կատարել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Շրջայցի շրջանակում քաղաքապետը բնակիչների հետ միասին նախ մասնակցել է Ռուբինյանց 2, 2/1, 2/2 շենքերի միջնամասի նորակառույց բակի հանդիսավոր բացմանը: Խաղային ատրակցիոններով ու մարզասարքերով կահավորված, կանաչապատ ու բարեկարգ բակը բնակիչների հավաստմամբ իսկապես մեծ ու սպասված նվեր էր, որի համար նրանք իրենց շնորհակալությունն են հայտնել Տարոն Մարգարյանին ու նրան հանձնել վերոնշյալ շենքերի բոլոր բնակիչների անունից պատրաստված շնորհակալագիրը: Քաղաքապետն իր հերթին, շնորհավորելով բնակիչներին, հորդորել է հոգ տանել, խնամել և պահպանել տարածքը:

Տարոն Մարգարյանը մասնակցել է նաև Լեփսիուսի 6 հացեի նորակառույց բակի բացմանը: Տարածքի հնաբնակների հավաստմամբ ավելի քան կես դար իրենց բակը մատնված է եղել անուշադրության և մեքենաների անընդհատ երթևեկի պայմաններում երեխաների համար խաղահրապարակը միայն երազանք է թվացել, որն այժմ դարձել է իրականություն: Բարեկարգման ծրագրի շրջանակում նախկին բոստանային տարածքն առանձնացվել է եզրաքարերով և գունագեղ ցանկապատով: Կառուցումից հետո բակում ստեղծվել են հանգստի մի քանի գոտիներ, ինչպես փոքրիկների, այնպես էլ մեծերի համար: Տեղադրվել են նստարաններ, խաղային ատրակցիոններ ու զրուցարան: Բնակիչները նշել են, որ, ոգևորվածությունն այնքան մեծ է եղել, որ անձամբ են մասնակցել շինարարական աշխատանքներին ու այժմ էլ հոգում են տարածքի մշտական մաքրության և կանաչապատման մասին:

Ուլնեցի 2-րդ փակուղու 1, 2-րդ շենքերի բակում կառուցված նոր խաղահրապարակը քաղաքապետի այցի պահին լեփ-լեցուն էր աշխույժ փոքրիկներով ու ոգևորված բնակիչներով: Բակի բարեկարգումից զատ այստեղ նկարազարդվել ու գունազարդվել էին նաև հարակից շենքերի և ավտոտնակների պատերը: Շնորհավորելով բնակիչներին ու լսելով նրանց գոհունակությունը բակերի բարեկարգման ծրագրի մասին, Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ առաջիկա տարիների ընթացքում մայրաքաղաքի բոլոր բակերը կլինեն բարեկարգ ու կանաչապատ, մանուկներն էլ կունենան նոր խաղահրապարակներ:

«Վարչական բոլոր շրջաններում այսօր սահմանված ժամանակացույցի համաձայն շարունակվում են բակերի բարեկարգման աշխատանքները: Ինչ խոսք, մայրաքաղաքի բոլոր բակերը մեկ կամ երկու տարում բարեկարգելը հնարավոր չէ, բայց որ մենք սկսել ենք լայն թափով իրականացնել այս աշխատանքները, տեսանելի է բոլորին: Վստահեցնում եմ, որ այս ծրագիրը լինելու է շարունակական և մի քանի տարի անց մայրաքաղաքում այլևս չի մնա չբարեկարգված բակ կամ խաղահրապարակ: Մեզ համար առաջնահերթը երևանցիների համար հարմարավետ միջավայր ստեղծելն է ու մենք հասնելու ենք այդ նպատակին` նպատակային աշխատանք տանելով մայրաքաղաքի համաչափ զարգացման ուղղությամբ»,-նշել է Տարոն Մարգարյանը:

Վարչական շրջանի պատասխանատուները քաղաքապետին են ներկայացրել նաև փակուղու հարակից շենքերը կապող վերանորգված աստիճանահարթակը, որի շինարարական աշխատանքների ընթացքին Տարոն Մարգարյանը հետևել էր դեռ ապրիլին այս վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի ընթացքում:

Այնուհետ քաղաքապետը այցելել է թիվ 151 մանկապարտեզ, որտեղ քաղաքային ծրագրերի շրջանակում իրականացվում են վերանորոգման աշխատանքներ: Շրջելով հարակաբաժիններով և հետևելով աշխատանքների ընթացքին` Տարոն Մարգարյանը հանձնարարել է վերանորոգմանը զուգահեռ մեկնարկել մանկապարտեզի բակային հատվածի բարեկարգման աշխատանքները: Քաղաքապետն առաջարկել է նաև նկարազարդել տարածքի սահմանակից պատերն ու երեխաների համար ապահովել բակի մանկական հետաքրքիր ձևավորում:

Շրջայցի շրջանակում Տարոն Մարգարյանը այցելել ու հետևել է նաև Դավիթ Անհաղթի 21 հասցեում գտնվող Մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքներին: Զեկուցվել է, որ շենքում առանձնացված են արվեստի խմբակների դասասենյակներ, որոնք նորոգման աշխատանքներից հետո կկահավորվեն համապատասխան գույքով: Ամբողջությամբ վերազինվելու է նաև դահլիճն ու բեմը, որտեղ հնարավոր կլինի ինչպես պարային, թատերական միջոցառումներ բեմադրել, այնպես էլ կազմակերպել կինոդիտումներ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ քաղաքապետը այցելել է նաև մայրաքաղաքի այս տարվա ճանապարհաշինական խոշոր ծրագրերից մեկի` Ուլնեցու փողոցից դեպի Ռուբինյանց փողոց տանող 2.5 կմ երկարությամբ նոր շրջանցիկ ավոտճանապարհի շինհրապարակ և տեղում հետևել աշխատանքների ընթացքին: Լսելով պատասխանատուների զեկույցները աշխատանքների ընթացիկ փուլի մասով, Տարոն Մարգարյանը հանձնարարել է աշխատանքները կազմակերպել այնպես, որ ճանապարհի առաջին փուլով նախատեսված աշխատանքներն ավարտվեն սահամանված ժամանակացույցի համաձայն, միևնույն ժամանակ նախապատրաստական աշխատանքներ տանելով ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում