Վաղը երեկոյան Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը Super Six մրցաշարի կիսաեզրափակիչ մարտից առաջ կհանդիպի Ստեպան Բոժիչի հետ:
Մենամարտի նախօրեին Աբրահամի գերմանացի մարզիչ Ուլի Վեգները boxingscene.com-ին տված հարցազրույցում ասել է, որ շաբաթ գիշերն Արթուրը կապացուցի, որ դեռ հիշում է ինչպես կռվել և հաղթանակներ տանել աշխարհի ուժեղագույն բռնցքամարտիկների նկատմամաբ:
Վեգները նշել է նաև, որ Աբրահամն իսկապես շատ է աշխատում և լավ է պատրաստվել առաջիկա մրցամարտին: