Wednesday, 28 02 2024
1 մլրդ դրամի թմրամիջոց է վաճառել. Վրաստանը հետախուզվողին հանձնել է Հայաստանին
Լայն խոսակցություն պիտի ունենանք հանրության հետ, որի աղբյուրը պիտի լինի սերը. Փաշինյան
ՀԱՊԿ միջնորդությունը չենք ընդունում. Փաշինյանը պարզաբանեց միջնորդության պայմանները
Հայաստանի ու Վրաստանի անվտանգությունը կախված է մեկը մյուսից
Բանակցությունը սումգայիթյան օրերին խորհրդանշական է. հիշեցնում է՝ ինչ է սպասվում մեզ, եթե համառենք
Այսօր ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ռուս գործընկերներին. ԲՏԱ նախարարը՝ կրկնվող խախտումների մասին
21:40
Բելգիան 200 մլն եվրո է հատկացրել Ուկրաինային՝ արկերի հրատապ գնման համար
Բժշկական շտապ օգնության կանչերի թերթիկներն այսուհետ կլրացվեն էլեկտրոնային եղանակով. Երևանի քաղաքապետարան
Վատ չի լինի, որ սովորենք միայնակ լինելուն. Փաշինյան
Բեռլինն ի՞նչ առաջարկ ունի Երեւանին եւ Բաքվին
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն անդրադարձել է Իվանյանի շուրջ ադրբեջանական հիստերիային
Ադրբեջանական ֆաշիզմով համեմված «դիվանագիտության» թշվառությունը
Ասել՝ Սյունիք մի այցելեք, որևէ հիմնավորում չունի. Փաշինյանը՝ դեսպանատների զգուշացումների մասին
Փաշինյանի թիմակիցները սպառնալիքներ են ստացել
Դե ֆակտո սառեցրել ենք, եթե ՀԱՊԿ-ը նույն կերպ շարունակի, դե յուրե էլ կսառեցնենք. վարչապետ
Սուքիասյանը ծիծաղեց ու մանրամասներ խնդրեց նորակառույցների օրինագծի վերաբերյալ
«Ինչ-որ հրաշքը ո՞րն ա, ստեղ հրաշք չի կարող գործել, օրենքով կարգավորվող նորմ ա». «Հմի էդ ա»
Սումգայիթից Արցախ՝ 36 տարվա «նախիջևանացում»
Ալիևը սպառնացել է վերջնականապես դադարեցնել Ադրբեջանի անդամակցությունը ԵԽԽՎ-ին
Ներքին Հանդի հատվածում ՌԴ սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի․ վարչապետ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:00
Նավթի գներն աճել են – 27-02-24
Անկախ ձեր ջղաձգումներից՝ դատավարական խախտումները կունենան հետևանքներ. նախարար Մինասյանը՝ Խամոյանին
Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի. վարչապետ
25 հազ. հնդիկ հարկ չի վճարում, թրաֆիկինգի գրանդիոզ սխեմա կարող է լինել. Արթուր Խաչատրյան
18:50
Հնդկաստանի ռազմածովային ուժերը 3,3 տոննա թմրանյութ տեղափոխող նավ են կալանել
Վարչապետին է ներկայացվել ՊՊԾ հաշվետվությունը
Իրանը արբանյակ կարձակի ռուսական տանող հրթիռի միջոցով
ՀՅԴ-ական պատգամավորը շնորհակալություն հատնեց պապի եղբոր նկարը կառավարության շենքում փակցնելու համար
18:30
Իսպանիայում 470 կգ հաշիշ են հայտնաբերել կենդանիներ փոխադրող ավտոմեքենայի քարշակում

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ Վ. Գասպարյանի գործով վճռի հրապարակումը` վաղը

2012 թ. հուլիսի 11-ին՝ ժամը 12:55-ին, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Սուքոյանի նստավայրում (ք. Երևան, Թբիլիսյան խճ. 3/9) նշանակված է «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ն ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի՝ պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի վերաբերյալ գործով վճռի հրապարակումը:

Կազմակերպության կողմից հայցադիմում ներկայացնելու համար հիմք էին հանդիսացել Վլադիմիր Գասպարյանի կողմից 2011 թ. հոկտեմբերի 17-ին www.hraparak.am էլեկտրոնային էջում և 2011 թվականի հոկտեմբերի 15-ին «Զինուժ» ծրագրում Վլադիմիր Գասպարյանի կողմից տրված հարցազրույցները:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գտնում է, որ www.hraparak.am էլեկտրոնային էջում տպագրված «Ով արյուն կլափի, թող գա իր երեխու դեմ» հոդվածի մեջ ՀՀ պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանի կողմից կատարված հետևյալ արտահայտություններն իրենց մեջ ներառում են վիրավորանք և զրպարտություն` «Ցավացող ծնողը լկտի չի լինի, ցավացող ծնողը կանգնած է, բայց ես տեսնում եմ լկտիություն բանակի նկատմամբ, նախարարի նկատմամբ, ես տեսնում եմ թույն մեջները: 20 տարեկան պոչիկներով լակոտներին, որ բերել են Հելսինկյան կազմակերպությունները, ու էդ լակոտների բերանների արտահայտություններն անձնական վիրավորանք են հասցնում: Երբ փսլնքոտ լակոտը երկիր պահած, երկրի համար տուժած մարդուն վիրավորում է լկտի բացականչություններով, ես դա չեմ հանդուրժելու…: Նրանք անպատվում են պաշտպանության նախարարին, ասելով՝ էդ միոտանին: Ես ասում եմ՝ էդ չորսոտանիներիցդ շատ գործ է անում մեր միոտանին, չէ՞ որ էդ մարդն ինչ որ արել է, ես չեմ պաշտպանում, արել է էս երկրի համար, որ էդ ոտքը կորցրել է»:

Իսկ «Զինուժ» ծրագրում տված հարցազրույցի ժամանակ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել է. «Ոնց կարող է ցավալ մարդու սիրտ մի երկրի բանակի համար, երբ ֆինանսավորվում ու աշխատավարձ է ստանում ուրիշ երկրներից: Ոնց կարող է մարդու սիրտ ցավա, երբ նա մտածում է` ինչքան աղմկահարույց, ինչքան վատ դեպք պատահի, էնքան լավ է, որովհետև դրա վրա ավելի շատ փող կարող է աշխատի: Այդ մարդիկ, ովքեր դրանով զբաղվում են անհայրենիք, աներկիր, անշնորհք, ուրիշին դուր գալու, ուրիշին ծառայելու, նոքարի, սեփական արժանապատվությունը չունեցող երևույթներ են: Նրանց մեջ մարդիկ կան, ովքեր բանակի կողքով անգամ չեն անցել: …Ու հաստատ իմացեք, վաղը, եթե հանկարծ ինչ-որ բան լինի, ոչ միայն խոր թիկունքում նրանց չենք գտնելու, այլև Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում այդ երևույթներին չենք կարողանալու գտնել: Մի քանի օր առաջ այդ խմբերից մեկի հայտարարությունն եմ կարդում թերթերում, որտեղ պահանջում են այս, այս, այս տեղեկությունները` կապված հազարավոր զինծառայողների հետ: Սիրելիներս, իսկ ձեր պատվիրատուները էլ ինչ հանձնարարություն են ձեզ տվել` իմանալու մեր բանակից, միգուցե ամբողջ ցանկը հրապարակեք և հետո ամենախայտաբղետ արտասահմանյան հիմնադրամների մոտ գնաք հերթ կանգնեք»:

Կազմակերպությունը գտնում է, որ հարցազրույցներն իրենց մեջ պարունակում են մի շարք վիրավորական և միևնույն ժամանակ կազմակերպության բարի համբավն արատավորող արտահայտություններ:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դատարանից պահանջում է կազմակերպությանը վիրավորանք հասցնելու համար Վլադիմիր Գասպարյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել և նրանից հօգուտ մեր կազմակերպության բռնագանձել 10 (տասը) ՀՀ դրամ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում