Հուլիսի 7-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Երևանյան լճի մոտակայքում` Բագրատունյաց փողոցի վրա, երեք մարմնավաճառների վիճաբանությունը լուրջ վնասվածքներով չի ավարտվել:
Ոստիկանության լրատվական ծառայությունից Արմեն Մալխասյանը «Առաջին լրատվական»-ին փոխանցեց, որ երեք մարմնավաճառներից մեկը կենցաղային վեճի ժամանակ դանակով փորձել է հարվածել մյուս երկու` միջին տարիքի աղջիկներին, բայց արդյունքում միայն քերծվածքներ է հասցրել: Ոստիկանությունը արդեն պարզել է դանակահարողի ինքնությունը, ձեռնարկվում են միջոցառումներ նրան գտնելու ուղղությամբ:
Ոստիկանության Շենգավիթի բաժնում հետաքննություն է ընթանում:
Նշենք, որ երեք մարմնավաճառները մշտապես սպասարկում են Երևանյան լճի մոտակայքից: