Քիչ առաջ մեզ հետ կապվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը, ով հերքեց մեր հաղորդած այն տեղեկությունը, թե այսօր նախագահի նստավայրում Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ:
Ավելին, ԲՀԿ առաջնորդի մամլո խոսնակը նշեց, որ 2013թ. նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին աջակցել-չաջակցելու և ՀՀ իշխող կոալիցիայի կազմից դուրս գալու հարց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օրակարգում չկա:
Հիշեցնենք, որ վաղը կկայանա ԲՀԿ համագումարը: