Օրաթերթերից մեկի այսօրվա համարում մի լուր էր տպագրվել, համաձայն որի` «Գրանդ հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանը վերջերս նամակ է գրել ՀՀ նախագահին` շարադրելով իր դժգոհությունները երկրում վարվող տնտեսական քաղաքականությունից։
«Նա բավական խիստ քննադատության է ենթարկել վարչապետի և կառավարության աշխատանքը և խնդրել, որ առաջիկա երկու տարում վարչապետն ու կառավարությունը ոչ մի օրենք չընդունեն, տնտեսական դաշտում ոչ մի փոփոխություն չկատարեն»,- նշված էր թերթում։
Սակայն պատասխանելով «Առաջին լրատվականի» այն հարցին, թե որքանով է այս տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը, Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը պատասխանեց.
«Նման նամակ ՀՀ Նախագահի աշխատակազմը չի ստացել»: