«Ֆորմուլա-1»-ի Red Bull թիմը ցանկանում է երկարաձգել ավտոարշավորդ Մարկ Ուեբերի հետ կնքած պայմանագրի ժամկետը:
«Շատ կուզենայի, որ Մարկը մնա: Մենք լավ հարաբերություններ ունենք միմյանց հետ: Մարկը նույնպես թիմում մնալու ցանկություն է հայտնել: Մոտ ժամանակներս կհանդիպենք և կքննարկենք համաձայնագրի պայմանները»,- ESPN-ի փոխանցմամբ` ասել է Խորները:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ուեբերը հաղթանակ է տարել Մոնակկոյի և Մեծ Բրիտանիայի Գրան պրիներում:
Անհատական հաշվարկում 35-ամյա ավստրալիացին 2-րդն է. նա զիջում է Ֆերնանդո Ալոնսոյին 13 միավորով: