Դերասան Սերգեյ Դանիելյանը Ej էլեկտրոնային պարբերականի իր բլոգում գրում է.
88-ի երկրաշարժի ժամանակ, երբ 25000 մարդ զոհվեց, հարյուրավոր էրեխեք որբ մնացին: Բայց բոլոր ծնողազուկ էրեխեքը մեծացան ընտանիքներում: Որբանոցներում երեխա չավելացավ: Նրանց գրեթե բոլորին որդեգրեցին բարեկամները, հարևանները… երբեմն ուղղակի անծանոթ մարդիկ: Աննախադեպ փաստ է… կամ միգուցե ես նախադեպը չգիտեմ:
Իմ օրոք ամենահայրենանվեր, հիշարժան իրադարձությունը դա է եղել: Այն հավասարազոր է բոլոր այլ ազգային նվաճումներին` իրար հետ վերցրած: