Thursday, 25 04 2024
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան

Ուխտագնացություն` Հաճկատար

Հայկական տպագրության սկզբնավորումից հետո 2012 թ. երկրորդ նշանակալից հինգհարյուրամյակը կապվում է Սուչավայի Հաճկատարի վանքի հիմնադրման հետ:

1512թ., երբ Միջերկրականի ափերին` Վենետիկում, Հակոբ Մեղապարտը հրատարակում էր հայերեն առաջին տպագիր գիրքը, Եվրոպայի մեկ այլ կենտրոնում` Ռումինիայի Սուչավա քաղաքում, որը հայ մատենագրության մեջ հայտնի է Սեչով անվանմամբ, Տոնավագ տոհմանունը կրող վաճառական երկու եղբայներ դեպի Վիեննա իրենց ճանապարհին` այս քաղաքի մերձակա բլուրներից մեկի վրա, մի հրաշալի տեսիլք տեսանª երկնքից երկիր իջնող հրեշտակաձայն օրհնությամբ լեցուն: Արթնանալով ուխտեցին հիմնել մի վանք, որն էլ իրականացրեցին նույն տարում: Ուխտի կատարմամբ կառուցված այս վանքը կարճ ժամանակում դարձավ Ուխտակատար մի սրբավայր ոչ միայն ռումինահայության, այլև ռումինացիների համար` հռչակվելով որպես Եվրոպայի հայության մուրազակատար Սուրբ Կարապետ:

«Հաճկատար» նշանակում է հաճոյից կատար, այսինքն ցանկությունները, խնդրանքները կատարող` խնդրակատար: Մեր ժողովուրդը Հաճկատար անունն է տվել Տիրամորը նվիրված մի շարք նշանավոր սրբավայրերիª ապավինելով Տիրամոր բարեխոսությանը խնդրանքների կատարման համար:

Ուխտավորների առջև առաջինը գծագրվում է բլրի վրա բարձրացող վանքի խաչը, որի համար ժողովուրդը Հաճկատարն անվանում է նաև Խաչկատարª խնդրանքների կատարումը խաչին ապավինելով:

Պատահական չէ և մեծ խորհուրդ ունի Հաճկատարի հենց Սուչավայում հիմնվելը: Սուչավան Եվրոպայի հայկական հնագույն թեմական կենտրոններից է, որն առանձին թեմ է հռչակվել դեռևս 1401թ. Ալեքսանդր Բարի իշխանի հատուկ հրովարտակով` մի քանի հարյուրամյակ մնալով Արևելյան Եվրոպայի հայությանը համախմբող կարևորագույն կենտրոններից մեկը: 15-16-րդ դարերում Սուչավայում կառուցվել են վեց հայկական եկեղեցիներ ու երկու վանքեր: Ողջ Եվրոպայում դժվար է գտնել մեկ այլ քաղաք, ուր այսքան հայկական վանք ու եկեղեցի կառուցված լինեն և այն էլ այս դարերում:

Այս զարմանահրաշ երևույթը հոգևոր մի խորին խորհուրդ ունի: Սուչավայի հայերի նախնիներն այստեղ են հասել Անի – Ղրիմ – Ուկրաինա – Ռումինիա երկար ճանապարհն անցնելով և շառավիղներն են Բագրատունյաց փառքի պսակը եղող Անիի: Այս պատճառով է, որ ճանաչված պատմաբան Սուրեն Քոլանջյանն իր մեծարժեք ուսումնասիրությունը վերնագրել է ՙՍուչավանª Ռումինահայոց Անին՚ :

Սուչավայի հայությունը ոչ միայն Անիից սերված լինելու հիշողությունն ու գիտակցությունն է պահել, այլև եկեղեցաշինության ոգին` Անիի հազար ու մեկ եկեղեցիների մի մանրակերտը ստեղծելով Սուչավայի հայկական հոգևոր օջախներով:

Համայն հայությունը վերջերս տոնեց Անիի Բագրատունյաց մայրաքաղաք հռչակվելու 1500-ամյակը: Սուչավայի Հաճկատարի 500-ամյակն անիական փառքի ևս մեկ ղողանջումն է, որը գալիս է հավաստելու, որ Անին շարունակվեց անիականությամբ, Անիից սերված լինելու հպարտ գիտակցությամբ:

Հաճկատարն այնքան հռչակված է եղել, որ ռումինացիներն այն կոչել են պարզապես Միտոկուլ Արմենեսկ` Հայոց վանք: Սուչավայի պատմության կարևոր հիշատակներից է և այն, որ աբեղայական ձեռնադրությունից հետո մինչև հոգևորականի իր գործունեությունը սկսելը քառասնօրյա առանձնացման շրջանը Վազգեն Վեհափառը 1943թ. անցկացրել է այս վանքում:

Քանի որ Հաճկատարը նվիրված է Տիրամորը, գլխավոր ուխտագնացությունը թե° հայերի և թե° ռումինացիների կողմից կատարվում է Տիրամոր Վերափոխման տոնին:

Հաճկատարը ունի նաև անչափ թանկ ու նվիրական մի մասունք` Տաթևի վանքի զանգը, որի վրայի արձանագրությունում ասվում է, որ այն պատրաստվել է 1244թ.: Այս զանգով անիական վերհուշին միախառնվում են հայոց լեռնաշխարհի վանքերի ղողանջները:

Ռումինահայ և այժմ ամերիկաբնակ Հակոբ Գույումճյանի մեծազնիվ նվիրատվության և ռումինական իշխանությունների իրականացրած աշխատանքների շնորհիվ լիովին նորոգվել է Հաճկատարը և այս տարի Տիրամոր Վերափոխման տոնինª օգոստոսի 12-ին այստեղ մատուցվելիք հայրապետական Ս. Պատարագի ելևէջներն ու Տաթևի վանքի զանգի ղողանջները ոչ միայն ազդարարելու են Հաճկատարի պատմության առաջին հինգհարյուրամյակի ավարտը, այլև երկրորդ հինգհարյուրամյակի սկսվելը:

Հաճկատարի 500-ամյակի առիթով օգոստոսի 10-12-ին Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր հովանավորությամբ կիրականացվի ուխտագնացություն և կմատուցվի Ս. Պատարագ: Սիրով հրավիրում ենք մեր ժողովրդի զավակներին մասնակցություն բերելու կատարվելիք ուխտագնացությանը և հանդիսություններին` կրկնելով ուխտավորների սրտից բխած և հարյուրամյակների վաղեմություն ունեցող հետևյալ խոսքերը.

Սուրբ Հաճկատար, փոքրիկ տաճար,
Ամենեցուն դու տաս մեզ ճար,
Սուրբ Հաճկատար, փոքրիկ բլուր,
Ամենեցուն խնդիրքը տուր:

Ռումինիայի Հայոց թեմի
մամլո դիվան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում