Thursday, 25 04 2024
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ

Հայրապետյանը պետք է հրաժարվեր իր բոլոր հանրային դիրքերից, դա այն գինն էր, որը նա պետք է վճարեր. Ա. Հովհաննիսյան

Հայրապետյանը պետք է հրաժարվեր իր բոլոր հանրային դիրքերից, դա այն գինն էր, որը նա պետք է վճարեր: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով երեկ երեկոյան «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած իրադարձություններին:

Նա նշեց, որ երեկ ռեստորանային համալիրի հարևանությամբ ոստիկանության գործողությունները կարելի է համեմատել Մաշտոցի պուրակի դեպքերին: Ըստ նրա՝ Մաշտոցի պուրակում բոլոր էքսցեսներով հանդերձ, զգացվում էր, որ կա մի գիծ, որը ոստիկանները չեն պատրաստվում անցնել: «Երեկ, թեև շատ կարճ տևեց ոստիկանության հետ բախումը, ցնցված էի, որ կանանց ուղղված սեռական հայհոյանքներ են հնչում, ոմանց աչքերում իսկապես ատելություն կար, կարծես թե դիմացի կանգնածները անձամբ իրենց պատկանող «Հարսնաքարին» են մոտենում, չնայած, անկեղծ ասած, ոչ ոք չէր պլանավորում վնաս հասցնել շինությանը կամ Ռուբեն Հայրապետյանի սեփականությանը, այնտեղ մոմավառություն պետք է լիներ»,- նշեց Արմեն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ իր համար դա ահավոր հետընթաց էր: Նրա խոսքով՝ այդ ագրեսիան փոխանցվում է հասարակությանը շղթայաձև, շղթայաձև փոխանցվում է հասարակ պահակ ու ոստիկանին` հանրության դեմ գործելու:

Արմեն Հովհաննիսյանի կարծիքով՝ երեկ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ պետք է լինեին սահմանափակ թվով ոստիկաններ, մարդիկ կմոտենային ռեստորանային համալիրին, մոմ կվառեին, վանկարկություններ կանեին, որոնք պարոն Հայրապետյանի համար կլինեին տհաճ: «Բայց ես կարծում եմ, որ իր ենթակաների պահվածքի հետևանքներն անհամեմատ ավելի տհաճ են, քան այդ վանկարկումները, մարդիկ կարտահայտեին իրենց վերաբերմունքը և կգնային այդտեղից: Երեկ այնպիսի զինվորական պատրաստություն էր այնտեղ, կարծես պետական նշանակության օբյեկտ է «Հարսնաքարը», և պետությունն իր ամենակարևոր պաշարները, ռեսուրսները ներդնում է, որպեսզի պահի այդ պետական նշանակության օբյեկտը ինչ-որ չար ուժերից: Դա պարզապես աբսուրդ է»,- նկատեց Արմեն Հովհաննիսյանը:

Անդրադառնալով տեսակետներին, թե չէր կարելի Հայրապետյանի տան մոտ ակցիա անցկացնել՝ ասաց, որ այդ երթը պլանավորված չէր, այդ երթը եղավ ոստիկանության հետ ընդհարումից հետո: Նրա մեկնաբանմամբ՝ մարդիկ գնացին Հայրապետյանի տուն իրենց չարտահայտած բողոքն արտահայտելու: «Ռուբեն Հայրապետյանն անձամբ պետք է ներողություն խնդրեր Վահե Ավետյանի ընտանիքից, կոմպենսացներ բարոյական և բոլոր վնասները, իրեն հանձներ արդարադատությանը, հնարավորություն տար, որ պատկան մարմիններն օբյեկտիվ քննեն տեղի ունեցածը, բոլոր հանրային դիրքերից հրաժարվեր, քանի որ խոսքը մարդու կյանքի մասին է, խոսքը չի գնում փողոցը սխալ անցնելու մասին»,- ասաց Արմեն Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ դա այն գինն է, որը նա պետք է վճարեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում