Friday, 19 04 2024
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը

Բարի գալուստ ճակատագիր

Երբ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում լրագրողները ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանին հարցրել են, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանը ճնշում չի բանեցնում կոալիցիոն ուժերի վրա` պահանջելով սատարել իրեն նախագահի ընտրությանը, Սահակյանը պատասխանել է. «Քաղաքականության մեջ նման բան չի կարող լինել, յուրաքանչյուր կուսակցություն ինքն է որոշում իր ճակատագիրը»:

Ուշադրություն դարձրեք` ոչ թե ամեն ուժ ինքն է որոշում իր կեցվածքը, իր մոտեցումը, իր անելիքը, իր թեկնածուի անունը, այլ «ամեն կուսակցություն ինքն է որոշում իր ճակատագիրը»: Թվում է, թե ինչ մեծ բան կա. մարդ է, այն էլ` Գալուստ Սահակյան, ու մի բան ասել է, որոշում կամ դիրքորոշում, կամ անելիք բառի փոխարեն` ընտրելով ճակատագիր բառը: Իրականում, սակայն, խնդիրը քիչ ավելի լուրջ է ու հետաքրքիր:

Գալուստ Սահակյանի այդ խոսքի մեջ կա ակնհայտ թաքնված սպառնալիք այն ուժերին, ովքեր չեն սատարի, ովքեր կհամարձակվեն չսատարել կամ գուցե նույնիսկ կմտածեն Սերժ Սարգսյանին չսատարելու մասին: Առաջին հերթին, բնականաբար, բոլորի հայացքն «ուղղվում» է «Բարգավաճ Հայաստանի» վրա, քանի որ կարծես թե սատարման առումով այդ կուսակցության որոշման մեջ է ինտրիգը` կսատարի՞ Ծառուկյանը, այսինքն` կհայտարարի՞ այդ մասին, թե՞ ոչ: Փաստորեն, Գալուստ Սահակյանը սպառնում է, որ սատարել-չսատարելը ճակատագրի հարց է: Այսինքն` կսատարի Ծառուկյանը, կարող է հանգիստ լինել իր ճակատագրի համար, իսկ եթե չի սատարի, ապա ինքն է իր ճակատագրի պատասխանատուն:

Ակնհայտ է, որ «Հանրապետականը» գնում է շանտաժի ճանապարհով: Ըստ երևույթին, ՀՀԿ-ում իսկապես լուրջ են «Բարգավաճի» հետ կապված մտահոգությունները: Եթե լուրջ չլինեին, ապա հազիվ թե Գալուստ Սահակյանը դիմեր նման քայլի և սպառնալից բառեր ու երանգ պարունակող արտահայտությամբ խոսեր Սերժ Սարգսյանին սատարել-չսատարելու հեռանկարի մասին: Եթե ՀՀԿ-ն ԲՀԿ համագումարի նախօրեին այդպիսի տոն և բառակամզ է օգտագործում, նշանակում է` որևէ երաշխիք չկա, որ «Բարգավաճ Հայաստանն» իր այսօր կայանալիք համագումարում կարող է հայտարարել Սերժ Սարգսյանին սատարելու որոշման մասին:

Բայց ամբողջ հարցն այն է, թե ինչո՞ւ է ՀՀԿ-ն, Սերժ Սարգսյանն ինչո՞ւ է այդպես շտապում և փորձում որքան հնարավոր է արագ կորզել Ծառուկյանից այդ «քացր» բառը: Ի՞նչն է այդպես շտապեցնում Սերժ Սարգսյանին, եթե մինչև խորհրդարանի ընտրությունն ավելի քան մեկ, իսկ մինչև նախագահի ընտրությունն էլ մոտ երկու տարի կա, և դեռ հնարավոր կլինի, ժամանակ կա բանակցելու և համաձայնության եզրեր գտնելու ԲՀԿ հետ: Այստեղ, իհարկե, գործոնները կարող են մի քանիսը լինել:

Նախ` որքան ուշ պայմանավորվի Սերժ Սարգսյանը, այդքան այդ պայմանավորվածության գինն իր համար է թանկ լինելու, և նա ստիպված է լինելու «Բարգավաճի» հանդեպ շռայլ գտնվել այդ սատարման դիմաց: Բացի այդ, որքան «Բարգավաճը» շատ է դիմադրում ՀՀԿ-ին, այդքան ավելի մեծանում է իշխանական համակարգի տարբեր սուբյեկտների կասկածը Սերժ Սարգսյանի իշխանական կարողությունների վերաբերյալ: Ընդ որում, այդ կասկածը ավելանում է նաև միջազգային քաղաքական շրջանակներում, որտեղ տեսնում են, որ չնայած իրենց զգալի օժանդակությանը, Սերժ Սարգսյանը չի կարողանում լեգիտիմ դառնալ գոնե իշխանական համակարգի համար:

Կա նաև Քոչարյանի գործոնը, որը պարբերաբար հառնում է: Այն գուցե առարկայական առումով այդքան էլ վտանգավոր չէ, բայց ուրվականի պես թափառում է իշխանական միջանցքներում, իշխանական սուբյեկտների մտքերում և հոգիներում: Մինչդեռ Հայաստանի համակարգում բարեհաջող իշխելու համար անհրաժեշտ է տիրապետել համակարգային սուբյեկտների մտքին ու հոգուն: Սերժ Սարգսյանը չի կարողանում այնտեղից վերջնականապես դուրս հանել Քոչարյանին: Իսկ եթե այդպես շարունակվեց, և մինչև ընտրություն այդ բանը նրան այդպես էլ չհաջողվի, ապա Սերժ Սարգսյանը, թերևս, ստիպված է լինելու արդեն դե յուրե ընդունել Ռոբերտ Քոչարյանի գոյությունն ու նրան ինչ-որ կարգավիճակ տալ համակարգում: Իսկ Սերժ Սարգսյանը շատ լավ գիտե, թե ինչ է լինում այն մարդկանց հետ, ովքեր Քոչարյանին տեղ են տալիս համակարգում: Սամվել Բաբայանը նրան տեղ տվեց Ղարաբաղի իշխանական համակարգում: Թե ինչ եղավ Բաբայանի հետ հետագայում` շատերի հիշողության մեջ է դեռևս թարմ: Քոչարյանին Հայաստանի իշխանական համակարգում տեղ տվեցին նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն Սարգսյանն ու Վանո Սիրադեղյանը: Բոլորին հայտնի է նաև, թե այդ պարագայում ինչ եղավ հետո: Իսկ այդ ամենը եղել է հենց Սերժ Սարգսյանի աչքի առաջ: Ով, եթե ոչ նա ամենից լավ գիտե, թե Քոչարյանը մի փոքր կարգավիճակից ինչպես է կարողանում մեծ իշխանություն քամել:

Այսինքն` սեղանին դրված է Սերժ Սարգսյանի ճակատագրի հարցը, և պատահական չէ, որ նա էլ ի պատասխան փորձում է սեղանին դնել մյուսների ճակատագրի խնդիրը` ակն ընդ ակն, ատամն ընդ ատաման: Սարգսյանին, թերևս, ավելի ու ավելի պարզ է դառնում, որ կոշտ դիմակայությունը մնում է իշխանություն պահելու իր միակ իրական հնարավորությունը: Ամբողջ հարցն այն է, թե այդ ամենի մեջ ինչ մաս է կազմում, այսպես ասած, բլեֆը: Չէ՞ որ հարց է` արդյոք Սերժ Սարգսյանն այժմ ունի բավարար իշխանություն, որ ի զորու լինի գործնականում ցույց տալ ճակատագրեր տնօրինողի կեցվածք: Չէ՞ որ նրան կարող են պարզապես չհավատալ, առավել ևս, որ նա հիմնականում խոսում է ընդամենը Գալուստ Սահակյանի և նմանների շուրթերով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում