Այսօր` ժամը 17-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 23 ա շենքի 3-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Հարազատների ներկայությամբ փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջասենյակում հայտնաբերվել է 1937 թ. ծնված Ա. Գրիգորյանի դին: