«Քունզ Պարկ Ռեյնջերս»-ը ձեռք բերեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Ջի Սուն Պակի տրանսֆերը։ Այդ մասին տեղեկացնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։
Տրանսֆերի արժեքը չի հրապարակվել։ 31-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է 2 տարվա պայմանագիր։ Պակ Ջի Սունը «Յունայթեդ»-ի կազմում հանդես է գալիս 2005 թվականից՝ Անգլիա տեղափոխվելով ՊՍՎ-ից։
2011/12թթ մրցաշրջանում ֆուտբոլիստն իր ակումբի կազմում Անգլիայի Պրեմիեր Լիգայի շրջանակներում խաղադաշտ դուրս եկավ ընդամենը 10 անգամ:







































