Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս տարվա առաջին կիսամյակին Ադրբեջանում ծնվել է 86,400 երեխա, ինչը կազմում է օրական 475 երեխա: Նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ՝ ծնելիության աճը կազմել է մոտ 19 տոկոս: Նորածիններից 896-ը երկվորյակներ են, իսկ 24-ը՝ եռյակ:
Նշվում է, որ այս տարի Ադրբեջանի բնակչությունն այս տարի աճել է 59,300-ով և հուլիսի 1-ի դրությամբ՝ կազմել 9,294,000 մարդ: Բնակչության 49.6 տոկոսը կազմում են տղամարդիկ, իսկ 50.4 տոկոսը՝ կանայք: Կյանքի միջին տևողությունը կազմում է մոտ 73.8 տարի, այդ թվում նաև 71.2 տարի տղամարդկանց համար և 76.5 տարի՝ կանանց համար:
Բնակչության 22 տոկոսի տարիքը կազմում է մինչև 14 տարեկան, 72 տոկոսը 15-64 տարեկան է: 1000 տղամարդուն բաժին է ընկնում 1015 կին: Հունվար-հունիս ամիսներին գրանցվել է 40,400 ամուսնության և 5400 ամուսնալուծության դեպք:
Հիշեցնենք, որ սովորաբար Ադրբեջանն իր բնակչության թվաքանակն ուռճացնում է մոտ 2 միլիոնով և նմանատիպ տվյալներ ներկայացնելիս որևէ տարբերակում չի դնում դե-յուրե և դե-ֆակտո բնակչության միջև:









































