Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Երկրամաս. Հասարակ ռուսաստանցին չի պատկերացնում, թե ինչ են Ռուսաստանի համար Հայաստանն ու հայերը

Վլադիմիր Կազիմիրովին զարմացնում է Հայաստանի նախագահի, արտաքին գործերի նախարարության եւ Ազգային ժողովի ծայրահեղ թուլացած եւ պասիվ դիրքորոշումը ադրբեջանական ոտնձգություններին հակազդելու հարցում:
Թերթի կայքում հրապարակվել է «Ռուսաստանի դերը Հարավային Կովկասում» համաժողովի մասին հոդված, որում շոշոփվում են հայ-ռուսական հարաբերությունների մի շարք կարեւոր խնդիրներ:
«Ռուսաստանի դերը Հարավային Կովկասում» համաժողովը, որն անցկացվել է Մոսկվայում հոկտեմբերի 21-ին, անշուշտ, կարեւոր իրադարձություն է հայ-ռուսական հարաբերություններում: Այս միջոցառմանը մասնակցել են ռուս եւ հայ փորձագետներ, ինչին աջակցել է հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանն աջակցող տարածաշրջանային հասարակական շարժումը:
Ցանկացած գործընթաց, հոդվածագրի խոսքերով, ունի իր սահմանափակումները: Եվ հայ-ռուսական հարաբերությունները բացառություն չեն: Ինչպես իրավացիորեն նշել է Ռուսաստանյան դիվանագետների ասոցիացիայի ղեկավարի տեղակալ Վլադիմիր Կազիմիրովը, պետք չէ սպասել, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորումը կլինի կարճ ժամանակահատվածում կամ միջնաժամկետ կտրվածքով, որքան ջանքեր էլ որ Ռուսաստանը ներդրած լինի: Հասկանալի է նաեւ, որ հայերի խնդիրները Ջավախքում, որոնց իրավունքները Վրաստանի իշխանությունների կողմից խախատվում են, չեն կարող բարձրաձայնվել Ռուսաստանի կողմից միջազգային մակարդակով` ելնելով քաղաքական պատճառներից, որքան էլ որ մեծ լինեն Ջավախքի հայության սպասելիքները Ռուսաստանից: Ջավախահայերի խնդիրները համաժողովին ներկայացրել է «Ռուսաստանի ջավախահայության» հասարակական կազմակերպության ղեկավար Աղասի Ասրաբյանը: Սակայն կան հարցեր, որոնք Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարներն իրավունք ունեն եւ պետք է անեն: Դա, առաջին հերթին, Հայաստանը եւ Իրանը կապող երկաթուղու կառուցումն է, ինչպես նաեւ Հայաստանում նավթավերամշակման գործարանի կառուցումը:
Սրա վերաբերյալ չկա դեռ Մոսկվայի եւ Երեւանի քաղաքական կամքը: Միեւնույն ժամանակ, ինչպես նշել է ԱԺ պատգամավոր Արամ Սաֆարյանը, երկու նախագծերն էլ Հայաստանի համար կարեւոր նշանակություն ունեն, իսկ երկաթգծի կառուցումն այնքան տնտեսական չէ, որքան քաղաքական նշանակություն ունի:
Քաղաքական առումով կարեւոր է, որպեսզի պաշտոնական Երեւանը հմտորեն օգտագործի այն սխալներն ու բացթողումները, որ թույլ են տալիս Ադրբեջանի ղեկավարները Ղարաբաղի հարցում` դիմելով անթույլատրելի կոշտ դիվանագիտական հռետորաբանության, սպառազինությունների մրցավազք հրահրում տարածաշրջանում, որն արգելված է Կրակի դադարեցման պայմանագրով եւ դատապարտվում է միջազգային հանրության կողմից: Այս մասին ասել է Վլադիմիր Կազիմիրովը, որին զարմացնում է Հայաստանի նախագահի, արտաքին գործերի նախարարության եւ Ազգային ժողովի ծայրահեղ թուլացած եւ պասիվ դիրքորոշումն այս հարցում:
Ըստ մասնակիցների` երկկողմ հարաբերությունների կարեւոր խնդիրներից է հայ-ռուսական հարաբերությունների ընկալումը սովորական մարդկանց մակարդակով: Այստեղ է, որ ըստ մասնակիցների` թաքնված է ամենամեծ ռազմավարական բացթողումը, որը մոտակա ժամանակահատվածում կարող է իր բացասական հետեւանքը թողնել: Չնայած 18 տարվա քաղաքական հաջող համագործակցության ֆոնին` հայ եւ ռուս ժողովուրդները պատկերացում չունեն, թե իրենց երկրները մեկը մյուսի համար ինչ նշանակություն ունեն: Սրա հիմնական մեղավոր են բանախոսները համարում երկու երկրների պետական գերատեսչություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում