Պաղեստինի ինքնավարության նախկին առաջնորդ Յասիր Արաֆաթի մահվան վերաբերյալ բացահայտված նոր փաստերից հետո հնարավոր է նոր միջազգային հանձնաժողով ստեղծվի՝ Արաֆաթի մահը հետաքննելու համար: Այս մասին, ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանում Պաղեստինի դեսպան Ֆաիդ Մուստաֆան:
«Մենք կպնդենք, որպեսզի միջազգային հանձնաժողով ստեղվի Արաֆաթի մահը հետաքննելու համար,- ասել է նա:- Հնարավոր է՝ այդ առաջարկը բարձացվի Կահիրեում Մերձավոր Արևելքի արտգործնախարարների կոնֆերանսին»:
Դեսպանը նշել է, որ Արաֆաթի սպանված լինելու մասին տեսակետները նախկինում նույնպես հնչել են, սակայն դրանք չեն հաստատվել: «Ամեն դեպքում պետք է սպասել հետաքննության արդյունքներին, որն այժմ տարվում է, հետո միայն որևէ եզրակացություն անել»:
Հիշեցնենք, ավելի վաղ հաղորդվում էր, որ Արաֆաթի այրին խնդրանքով դիմել է Պաղեստինի իշխանություններին՝ խնդրելով հանել Արաֆաթի աճյունը, քանի որ գիտնականները նրա հագուստի վրա բարձր պարունակության պոլոնիում են հայտնաբերել:










































