Tuesday, 27 02 2024
17:30
«ՆԱՏՕ-ն մտադիր չէ զորքեր ուղարկել Ուկրաինա». Ստոլտենբերգ
Միայն առաջընթացը կարող է զսպել բռնատիրական առաջնորդների ծրագրերը. Միցոտակիս
Ֆրանսիայի հետ հետախուզական տվյալներ փոխանակելու մասին լուրը կեղծ է. ադրբեջանական հերթական ապատեղեկատվական արշավը
ԵՄ դեսպան Մարագոսը ցավակցություն է հայտնել Սումգայիթի ջարդերի 36-րդ տարելիցի կապակցությամբ
Նախագահ Խաչատուրյանը փետրվարի 26-29 պաշտոնական այցով մեկնել է Իրաքի Հանրապետություն
Պատժամիջոցների կիրառումը կխանգարեր խաղաղության գործընթացին. Բունդեսթագի պատգամավոր
Ինձ ռուսական պրոյեկտ անվանելը մեղք է. Ալեն Սիմոնյան
Պապիկյանն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ պետին
Զաքիր Հասանովն ու Թուրքիայի ՊՆ փոխնախարարը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը
Բաքվի հոխորտանքները եւ աշխարհաքաղաքական վախերը
«Որոշ արևմտյան երկրներ սաբոտաժի են ենթարկում հայ-ադրբեջանական բանակցությունները». Էրդողանի կուսակից
Պուտինը չկարողացավ հաղթել Ուկրաինային, Թրամփը գուցե կարողանա
Արտագնա աշխատանքի մեկնողները չեն հարկվի, եթե նրանց եկամուտները չգերազանցեն 12 մլն դրամը
Մոսկվայի հետ լարվածությունը սրելու է Բաքվի հետ կոնֆլիկտը
Ադրբեջանին պետք է փոխանցել ուղերձը՝ ուժի սպառնալիքը առաջ գնալու ճանապարհը չէ և հետևանքներ կունենա. Ստանո
15:30
Ֆրանսիան բանակցություններ չի վարում Ուկրաինային իր կործանիչների մատակարարումների շուրջ. Մակրոն
Հունաստանն աներկբա դատապարտում է ուժի կիրառումը և սատարում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների գործընթացին
Բաքվում Արցախի նախկին ղեկավարների հետ ևս 25 հաստատված գերի ունենք. բանակցում ենք
15:10
Նիդերլանդները 100 մլն եվրո կհատկացնեն Ուկրաինային՝ ԵՄ-ից դուրս արկեր գնելու համար
Ինչպես չընկնել ճգնաժամի փոսը. հավասարում երկու ողղբերգությամբ
Հզբոլլահը հրթիռակոծել է Գոլանի բարձրունքները
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Բարեկամս անմեղ է, դատարանն է որոշողը. Փաշինյանի հետ խոսել եմ, երկուսիս կարծիքը համընկել է. Սիմոնյան
«Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն՝ անչափահասի ներգրավմամբ․ երկու եղբայրներին և անչափահասին մեղադրանքներ են ներկայացվել
Ես դեմ չեմ Ադրբեջանի և Թուրքիայի հետ խաղաղ ապրելուն. պատրաստ էլ չեմ այլ տարբերակ լսելուն. ԱԺ նախագահ
Ալիևի հետ մի՛ մտեք «պալեմիկայի» մեջ, նրանք մեզ շատ ուշադիր հետևում, լսում են. Սիմոնյան
14:03
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքվին կոչ է անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանն ու ցեղասպանությանը. հայտարարություն
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա զանգվածային ոճրագործություններին. ԱԳՆ
Բարձրաստիճան սպաները հաջողությամբ խոցել են թիրախները

Հարուցվել է քրգործ` ԴԱՀԿ ծառայության նախկին աշխատակցի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` ԴԱՀԿ ծառայության` Լոռու մարզային բաժնի նախկին հարկադիր կատարող Ա. Շախկուլյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:

ԴԱՀԿ ծառայության` Լոռու մարզային բաժնում կատարված չարաշահումների վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ԴԱՀԿ ծառայության հիշյալ բաժնի աշխատակից Ա. Շախկուլյանը քաղաքացի Վ. Հովհաննիսյանից 249 766 դրամ հօգուտ բանկի բռնագանձելու նպատակով վերջինիս շարժական գույքի, այդ թվում` կահույքի, ավտոմեքենայի և այլ գույքերի առկայության պայմաններում, բռնագանձումը տարածել է սեփականության իրավունքով պատկանող, Վանաձոր քաղաքում գտնվող բնակարանի վրա և այն իրացրել:

Մասնավորապես` Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2010թ. հոկտեմբերի 15-ին հարուցած կատարողական վարույթի շրջանակներում իրականացրած կատարողական գործողությունների ընթացքում Ա. Շախկուլյանը խախտել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված պահանջը, համաձայն որի` կատարողական գործողությունների ընթացքում բռնագանձումն առաջին հերթին տարածվում է ֆիզիկական անձանց շարժական գույքի վրա: Արդյունքում` Վ. Հովհաննիսյանին պատճառվել է 7 289 000 դրամի վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` նախաքննություն կատարելու համար:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում