Լիբիայի նախկին վարչապետ Մահմուդ Ջիբրիլը կոչ է արել երկրում ստեղծել ընդլայնված կոալիցիոն կառավարություն: Ինչպես հաղորդում է Reuters-ը, ոչ պաշտոնական տվյալներով՝ Ջիբրիլի գլխավորած լիբերալ «Ազգային ուժերի միություն» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում հավաքում է ձայների 60%-ը:
«Մենք ցանկանում ենք, որպեսզի բոլոր կուսակցությունները միավորվեն մեկ կոալիցիայում մեկ խորհրդանշանի ներքո: Սա անկեղծ և մաքուր կոչ է բոլոր կուսակցություններին, որոնք այժմ գործում են Լիբիայում: Անցած ընտրություններում հաղթող կամ պարտվող չի եղել: Ով էլ որ իրականում գերիշխանություն ստանա, իրական հաղթողը կլինի Լիբիան»,- ասել է Ջիբրիլը:
Հաղորդվում է, որ իսլամիստանակն «Ալ-Վատան» կուսակցությունը պատրաստ է քննարկել Ջիբրիլի առաջարկը: «Արդանրության և վերստեղծման կուսակցության» («Մուսուլման եղբայրներ»-ի մասնաճյուղը) արձագանքը հայտնի չէ:
Նշենք, որ եթե ստեղծվի այդպիսի ընդլայնված կոալիցիա, այն մեծամասնություն կստանա 200 տեղանոց Սահմանադիր ժողովում: Վերջինիս պարտականությունների մեջ մտնում է նոր կառավարության ձևավորումը և Լիբիայի սահմանադրության մշակումը:
Հիշեցնենք, հուլիսի 7-ին Լիբիայում տեղի ունեցան 40 տարվա մեջ առաջին ընտրությունները, որ անցան ընտրողների ակտիվ մասնակցությամբ:










































