Wednesday, 21 02 2024
«Ռուսաստանը դաշնակիցներ ունի նույնիսկ ոչ բարեկամ երկրներում»․ Պուտին
ԵՄ առաքելությունը Հայաստանում իրականացրել է ավելի քան 1720 պարեկություն
ՔՊ նիստում քննարկվել են արտաքին և ներքին քաղաքական հարցեր
00:15
Հունաստանում հիմնադրվում է Հայագիտության ուսումնասիրությունների կենտրոն
ԲՏԱ նախարարն այցելել է Չարենցավանի հաստոցաշինական գործարան
00:00
Ըստ Լուկաշենկոյի՝ Լեհաստանի սահմանին սադրանք է նախապատրաստվում
ՌԴ-ում հետախուզում է հայտարարվել ամերիկացի սենատորի նկատմամբ
Արմավիրում բախվել են մարդատար Գազելն ու Mercedes-ը. կա վիրավոր
Կրակել է ընկերուհու ոտքին
Որոնվում են մեղավորներ, բայց ոչ՝ պատճառներ. երբ դրվեց Արցախի անկման սկիզբը
Պետություն ենք խաղացել, արժեքներ հայտարարել, արել լրիվ այլ բան. ինչու կորսվեց Արցախը
Ալիևը ուզի-չուզի պետք է չկատարի Մոսկվային տված խոստումները. Մյունխենում ուղերձներ է «կերել»
Սահակաշվիլին Ալիևին կոչել է «Իլհամ հաղթանակած». նա առողջանում է, բայց մտքերը անառողջ են
«Լավ քննարկում ունեցանք ՀՀ վարչապետի հետ». Միշել
Նավալնիի եղբոր նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Նախկինների կասկածելի միլիարդները
Արսեն Բաբայանը նշանակվել է Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
22:00
Գիրք նվիրելու օրը՝ Խնկո Ապոր անվան գրադարանում․ IDBank
Վարչապետին է ներկայացվել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի 2023թ. հաշվետվությունը
Վրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին
«Ճվճըվ Արոյի» որդի Սերժուլիկն է եղել. մեքնենան վարել է անսթափ, առանց իրավունքի
Ալիևը վախենում է Մինսկի խմբից՝ ինչպես սատանան խնկից
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
Ֆրանս-թուրքական սկանդա՞լ. Ալիեւը «վարակը» տարել է Թուրքիա՞
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կգործուղվի Ֆրանսիա
20:40
Շվեդիան ռուս-ուկրաինական հակամարտության սկզբից ռազմական աջակցության ամենամեծ փաթեթը կհատկացնի Ուկրաինային
Վրաստանը պատրաստ կլինի 2030 թվականին անդամակցել Եվրամիությանը. վարչապետ Կոբախիձե
20:20
ԵՄ-ում հայտնել են Ուկրաինային մարդասիրական օգնության համար 75 մլն եվրո հատկացնելու մասին
20:10
Կանադան Ուկրաինային ավելի քան 800 անօդաչու թռչող սարք կփոխանցի
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Հմայակ Հովհաննիսյանը ստիպված կլինի դատարանում պատասխան տալ Լիսկային և Ջուլհակյանին նմանեցնելու համար

«Հայհիդրոնախագիծ» ինստիտուտի տնօրենների խորհրդի նախագահ Սենիկ Ջուլհակյանը դատի է տվել Հայ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանին և պահանջում է հասցված վիրավորանքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրել, իսկ զրպարտության համար` հրապարակայնորեն տեղեկությունները հերքել և փոխհատուցման գումար բռնագանձել:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր այս գործով նախնական դատական նիստը կայացավ, որին, սակայն, ո՛չ պատասխանող կողմն էր ներկայացել, ո՛չ էլ գործին որպես երրորդ անձ ներգրավված լրատվամիջոցները` չնայած պատշաճորեն ծանուցվել էին:

Հայցի հիմք են հանդիսացել մի քանի ամիս առաջ կազմակերպված ասուլիսում ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանի կողմից «Հայհիդրոնախագիծ» ինստիտուտի տնօրենների խորհրդի նախագահ Սենիկ Ջուլհակյանի հասցեին արված արտահայտությունները` թե վերջինս ցանկանում է Քաղաքագետների միության շենքն իրենից վերցնել:

«Թույլ չեմ տա, որ Հմայակ Հովհաննիսյանի նման անձը զրպարտի ինձ: Նա դա անում է քաղաքական դիվիդենտներ շահելու համար, սակայն չեմ կարծում, թե իր կուսակիցները կիսում են իր կարծիքը»,- ավելի ուշ խոսելով Հովհաննիսյանի արած արտահայտությունների մասին՝ ասել էր Սենիկ Ջուլհակյանը:
Դատարան ներկայացված հայցի մեջ հայցվոր կողմը մասնավորապես նշում է, որ Հմայակ Հովհաննիսյանի անպատասխանատու և անհիմն արտահայտություններն ու հրապարակված փաստացի տեղեկությունները, որոնք «իրականություն» կոչվածի հետ առհասարակ չեն առնչվում, արատավորել են իր պատիվն ու արժանապատվությունը: Գործով որպես 3-րդ անձ են ներգրավված «Հրապարակ» օրաթերթը, «Մեդիա Սթայլ» ՍՊԸ-ն, «Հայելի» ակումբ ժողովրդավարության աջակցության» ՀԿ-ն, «Դիալոգ» փորձագիտական հայկական կենտրոն» ՀԿ-ն, «Հենարան» սոցիալ-իրավական հումանիտար ասոցիացիա» ՀԿ-ն, «Արմենիա» ԹիՎի-ն, «Մուլտի Մեդիա-Կենտրոն» ԹիՎի-ն և «Արմնյուզ» ՓԲԸ-ն:

Այս լրատվամիջոցները հրապարակել են հայցվորի պատիվն ու արժանապատվությունն արատավորելու նպատակ ունեցող՝ Հմայակ Հովհաննիսյանի՝ Ջուլհակյանին ուղղված հետևյալ խոսքերը. «…դա մաշեննիկ է», «Իրեն ձևացնում է լուրջ բիզնեսմեն», «մի կասկածելի անձնավորության` «մաշեննիկի»…», «նա հանդիսանում է խաբեբա», «Քաղաքում Լիսկան է՝ Սենիկ Ջուլհակյանի տեսքով…», «չակերտավոր բարերարը», «…նա անհաջող ավանտյուրիստ է, ով վտանգ է ներկայացնում…», «նա ոչինչ է», «կասկածելի անցյալով մի վայ ձեռներեց է», «Սենիկ Ջուլհակյանն առոչինչ է», «Այդ մարդն ամեն ինչի ընդունակ է, ստախոսության, զրպարտության»:

Հայցվոր կողմը վստահ է, որ վերը նշված արտահայտություններով նսեմացվել են նաև Սենիկ Ջուլհակյանի` իր անձի կողմից իրեն տրվող սոցիալական գնահատականի գիտակցումը` սեփական արժանիքների ինքնագիտակցումը /արժանապատվությունը/, այսինքն` այն բոլոր արժանիքները, որոնք հայցվորն ունի ու որոնց մասին ոչ ոք իրավունք չուներ անվայելուչ ու անտեղի վիրավորական արտահայտությունների միջոցով հանրության մոտ բացարձակ սխալ կարծիք ստեղծելու, ուստի կատարված հրապարակային լայնամասշտաբ ու բազմատեսակ վիրավորական արտահայտությունների առկայությունն ինքնին ծնում է այդ ուղղությամբ պետության` ի դեմս արդարադատության մարմնի կողմից քաղաքացիաիրավական պատասխանատվության խստագույն միջոցների կիրառման անհրաժեշտություն:

Ըստ այդմ` Ջուլհակյանը պահանջել է դատարանից պարտավորեցնել պատասխանող Հմայակ Հովհաննիսյանին հրապարակային` գործով ներգրավված երրորդ անձանց պատկանող մամուլի բոլոր միջոցներով հերքել հայցադիմումում որպես զրպարտություն համարվող փաստացի տվյալները, զրպարտության համար նրանից բռնագանձել 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ` որպես փոխհատուցման գումար և նրանից էլ բռնագանձել նախապես վճարված պետական տուրքի` 48.000 ՀՀ դրամ գումարը:

Նշենք, որ դատարանում Ջուլհակյանի ներկայացուցիչն է փաստաբան Գեղամ Այվազյանը, իսկ դատական հաջորդ նիստը նշանակվել է հուլիսի 25-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում