Ֆաբիո Կապելլոն ամենայն հավանականությամբ կլքի Անգլիայի հավաքականի մարզչի պաշտոնը: Իտալացի մասնագետը հրաժարական կտա Եվրո-2012-ից հետո, երբ ավարտվում է նրա պայմանագիրը:
Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Դեյվիդ Բերնշտեյնը հայտարարել է, որ Կապելոյին փոխարինող դեռևս չի գտել: Առայժմ կարելի է միայն փաստել, որ մարզիչ կնշանակվի անգլիացի որևէ մասնագետ: Գլխավոր հավակնորդներից մեկը «Տոտենհեմ»-ի ներկայիս մարզիչ Հարի Ռեդնափն է:
Կապելլոյի խոսքերով, ինքը կլքի հավաքականը, եթե անգամ այն նվաճի աշխարհի չեմպիոնի կոչումը: Հիշեցնենք, որ իտալացին գլխավորել էր Անգլիայի ազգայինթիմը 2008թ.