Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Հրամանատա՞ր, էդ ո՞ւմ «ախպորն» ես դիտողություն արել…

Մարդկանց տեսակ կա, ովքեր չեն սիրում և չեն ընդունում, երբ իրենց նկատողություն են անում: Եվ գործը բարդանում է հատկապես այն դեպքում և այն ժամանակ, երբ դիտողությունն սկզբունքորեն չընդունողը արական սեռի ներկայացուցիչ է և զինծառայող, ինչպես օրինակ` Սարգիս Բաղդասարյանը:

Երևանաբնակ այս երիտասարդը, երբ զորակոչվել է բանակ և ծառայությունն սկսել Վայոց ձորի մարզում տեղակայված զորամասերից մեկում, բնավորության խնդիրը շուտով զգացնել է տվել:

Ըստ քրեական գործի նյութերի` Սարգիս Վ. Բաղդասարյանը ծառայության է անցել զորամասի Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ստորաբաժանումում և դատելով նրան վստահված զենքից և ջոկի ավագ հրաձիգ-զենիթահար լինելու հանգամանքներից` լավ զինվոր է եղել, լավ տիրապետել է զենքին: Բայց փոխարենը մի փոքր խնդիր է ունեցել` կոշիկ հանել չի սիրել, որը հետո դարձել է մեծ խնդիր:

Այդ սովորության համար համածառայակիցները նրան ժամանակ առ ժամանակ դիտողություն են արել:

Այդ օրերից մեկն էլ անցյալ տարվա դեկտեմբերի 12-ն է եղել: Սարգիսը, ժամը 16-ի սահմաններում, առանց զինվորական կիսաճտքավոր կոշիկները հանելու մտել է զորանոց: Այնտեղ գտնվող նույն ստորաբաժանման ԴԶՀՀ դասակի 2-րդ ջոկի հրամանատար, շարքային Աշոտ Կ. Հովհաննիսյանը նրան նկատողություն է արել, ինչը, բնականաբար, դուր չի եկել Սարգիսին: Նրանց միջև վեճ է սկսվել, քաշքշուկ, և Սարգիսն Աշոտին ծեծելու ընթացքում խոհանոցային դանակով հարվածել է նրա նստատեղին` վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս, ըստ փորձագիտական եզրակացության` առողջության կարճատև քայքայումով:

Դա տեսնելով` ծեծկռտուքին միացել են նաև նույն զորամասի ինժեներասակրավորային վաշտի պարտադիր ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտներ Արթուր Ս. Խաչատրյանը, Գարեգին Գ. Գևորգյանը, ինչպես նաև կից զորամասի վերանորոգման վաշտի ժամկետային զինծառայող, շարքային Մուրադ Գ. Մուրադյանը:

Նրանց հարվածներից Սարգիսը առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ է ստացել, բայց ձեռքերը ծալած չի նստել. նրանցից վրեժ լուծելու նպատակով հենց նույն օրը զանգահարել է երևանաբնակ իր ընկերներին, կանչել զորամաս: Երեկոյան ժամը 20-ի սահմաններում կազմակերպել է նրանց մուտքը զորամասի տարածք:

«Վրիժառուները» մտել են զորանոց, արհամարհելով օրապահին, հերթապահին և նրանց հարցադրումները` «դեբոշ» են սարքել զորամասում. կոպտորեն խախտել են հասարակական կարգն ու բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ տալով` միանգամից գնացել են դեպի Հակաօդային պաշտպանության ստորաբաժանման հատված: Այնտեղ գտել ու հենց տեղում ծեծի են ենթարկել կրտսեր սերժանտ Արթուր Խաչատրյանին` պատճառելով միջին աստիճանի մարմնական վնասվածք: Հետո փնտրել են նաև իրենց ընկերոջը նեղացրած մյուս զինծառայողներին:

Անկոչ հյուրերը զորանոցի մուտքի մոտ հանդիպել են զորամասի պատասխանատուին` մայոր Հ. Խաչատրյանին, ով ևս չի կարողացել նրանց հետագա գործողությունները կանխել. մայորին արհամարհել են և շարունակել բարձրաձայն հայհոյել, ապա նրան հրելով` դուրս են եկել զորանոցից և ուղղություն վերցրել դեպի հսկիչ անցագրային կետ` մյուս զինծառայողի` Գարեգինի ետևից: Նրան ևս հետապնդել են հայհոյանքների տեղատարափի ներքո: Գարեգինը դուրս է եկել, որ խուսափի ագրեսիվ տղաների հետ կոնֆլիկտից, սակայն չի հաջողվել: Սարգիսի ընկերները հայհոյանքներով հարձակվել են Գարեգինի վրա, վերջինիս մի պահ հաջողվել է պրծնել հետապնդողների ձեռքից և փախչել, սակայն փախչելիս ընկել է զորամասին հարակից ավտոճանապարհի աջակողմյան փոսը և կոտրել ոտքը: Հենց այդտեղ էլ Սարգիսի ընկերները հարձակվել` ծեծի են ենթարկել նրան և դիմել փախուստի: Հետևանքը եղել է այն, որ Գարեգինը ևս միջին ծանրության մարմնական վնասվածք է ստացել:

Սակայն զարմանալիորեն մեղադրանք է առաջադրվել միայն Սարգիս Բաղդասարյանին` զինծառայողների փոխհարաբերությունների կանոնակարգը խախտելու և մի խումբ անձանց հետ խուլիգանություն կատարելու, միջին ծանրության վնասվածք հասցնելու համար:

Հ.Գ. Հետաքրքիր է` այդ զորամասում հրամանատար կամ «դուխը տեղը» մի պատասխանատու չի՞ եղել, որ այս ագրեսիվ խումբը կարողացել է շատ հանգիստ` ուզածի պես «զբոսնել» զորամասում, զինվոր ծեծել ու դուրս գալ, թե՞ մտնողները բարձրաստիճան ինչ-որ պաշտոնյաների հովանավորյալներ են…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում