Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Մշակութային կյանքի մասին էլ ի՞նչ խոսք կարող է լինել

Չափազանց «բուռն մշակութային կյանքով» է ապրում Արարատի մարզի Արարատ քաղաքը: Այստեղ էլ, ինչպես ՀՀ մարզերի շատ ու շատ քաղաքներում, «մշակութային կյանք» ասվածը մեռած է բոլոր իմաստներով: Երիտասարդությունը քաղաքում անելիք չի գտնում, և ժամանակի հետ բնակիչները նկատում են դրա հետևանքները. երիտասարդ ընտանիքները կա՛մ քաղաք են գալիս աշխատանք գտնելու, այսինքն` Երևան, կա՛մ Ռուսաստան են գնում:

Ինչևէ, եթե խոսենք քաղաքի մշակութային ներկա վիճակի մասին` քիչ բան կգտնենք ասելու, բացի նրանից, որ այնպիսի մի շինություն, որտեղ գտնվելով՝ հնարավոր է մոռանալ ընդհանրապես կյանքում մշակույթի առկայության մասին, երևի այս օրերին միայն Արարատում է:

Շենքը, որտեղ պետք է գտնվեն այն բոլոր կառույցներն ու խմբերը, ակումբներն ու կենտրոնները, որոնք պիտի ապահովեին քաղաքի ակտիվ մշակութային կյանքը, գտնվում է ահավոր անբարեկարգ վիճակում, և այս պարագայում, գրեթե բոլոր մնացած խնդիրները պայմանավորվում են քաղաքի մշակույթի կենտրոնի հիմնանորոգմամբ:

Արարատի մշակույթի կենտրոնի շենքը, որ երկհարկանի մի շինություն է և գտնվում է քաղաքի` վերջերս վերակառուցված զբոսայգու դիմաց, շահագործման է հանձնվել դեռ 1953 թվականին և մինչ օրս որևէ վերանորոգման չի ենթարկվել:

«30 տարի է` այստեղ եմ աշխատում, նույն հատակն է, նույն պատերը, նույն իրերը, և ամեն ինչ` խարխլված վիճակում…»,- ասում է Արարատի մշակույթի կենտրոնի աշխատակիցը:

Շենքը նախատեսվում էր վերանորոգել Լինսի հիմնադրամի միջոցներով, որը հանրապետության բոլոր մշակութային օջախների վերանորոգման ծրագիր էր իրականացնում, սակայն շրջակա գյուղերի ու քաղաքների մշակույթի կենտրոնները, որոնք տարածքով ավելի փոքր էին և փոքր ծախսեր էին պահանջում, վերանորոգվեցին, իսկ Արարատինը, երևի թե մեծ ծախսերի պատճառով, դեռ չի վերանորոգվել:

Արարատի քաղաքապետարանը իր հնարավորությունների չափով օգնել է կենտրոնին: Քաղաքային բյուջեի միջոցներով փոխվել են շենքի պատուհանները և կապիտալ վերանորոգվել են սանհանգուցները, որ հակահիգիենիկ վիճակում էին:

Սակայն ավելին անել հնարավոր չէ¸ իսկ նման անմխիթար պայմաններում մշակույթի կենտրոնի գործունեությունն անհնար է, քանի որ նույնիսկ եթե կազմակերպվում են համերգներ, ապա կուլիսները չեն գործում, ամեն ինչ մաշված է ու հին, լուսավորություն չկա, կահավորում չկա, հատակը քանդված է, մի խոսքով՝ շենքի պատերը պետք է թողնել ու մնացած ամեն ինչը քանդել:

Դրսից երբ երգիչներ են գալիս կենտրոն, տեսնում են ներսի պայմանները, էլ չեն համաձայնում, իսկ հանդիսատեսն էլ ամեն անգամ նույն քաղաքային խմբակի երգերն ու ծրագրերը լսելուց հոգնել է, եթե անգամ կազմակերպում էլ են, միայն երեխաներ են գալիս: Մշակույթի կենտրոնում այժմ գործում է պարի խումբ, մանկական էստրադայի վոկալ համույթ և տիկնիկային թատրոն, որոնք բոլորն էլ անվճար են:

Սակայն երեխաների հաճախումները շատ տատանողական են. մեկ տեսնում ես` մեծ թվով երեխաներ եկան, մեկ էլ մի քանի օր հետո նրանցից մի քանիսն են մնում, ինչը, ըստ երևույթին, պայմանավորված է կենտրոնի «բարեկարգ» վիճակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում