Այսօր գրողների միջազգային օրն է, որը նշվում է 1986թ.-ից Միջազգային Փեն (Poets, essayists, novelists անգլերեն բառերից) ակումբի նախաձեռնությամբ: Այսօր ՓԵՆ ակումբը ունի 145 կենտրոններ 104 երկրներում և պայքարում է խոսքի ազատության իրավունքի համար:
Հայաստանում գրողների միջազգային օրվա առթիվ Ազնավուրի հրապարակում կազմակերպվել է միջոցառում, որին մասնակցում են «Կարին», « Սասուն», և «Մարաթուկ» երգի ու պարի համույթները: