Friday, 29 03 2024
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում

Stratfor-ը, WikiLeaks-ի հայկական դոսյեները և Քոչարյանի տնտեսական խնդիրները

«Մոսկվայում գտնվելու ընթացքում Ռոբերտ Քոչարյանի հանդիպումների շարքը և գործողությունները ցույց են տալիս, որ նա ունի բավականաչափ լուրջ տնտեսական խնդիրներ` այդ թվում արտերկրում»,- անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերջին այցին Մոսկվա` կարծիք հայտնեց ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը:

Ըստ Կարապետյանի` Սերժ Սարգսյանի այցը Կիպրոս և Հունաստան ևս պայմանավորված էր տնտեսական բնույթի հարցերով. «Կիպրոսը` որպես ԵՄ անդամ, պիտի հրաժարվեր օֆշորային բոլոր գոտիներից, միգուցե հայաստանյան որոշակի գործարար անձինք, պետական գործիչներ այնտեղ ունեին գրանցված ֆիրմաներ, բանկային հաշիվներ, և հարց է ծագում, թե ուր պիտի տարվեն այդ փողերը: Սերժ Սարգսյանը հենց այդ հարցերը կարգավորելու համար էր գնացել Կիպրոս և Հունաստան»:

Արամ Կարապետյանը մեկնաբանեց նաև Սերժ Սարգսյանի այցը Մյունխեն և հանդիպումը Հիլարի Քլինթոնի հետ: Նրա կարծիքով, այդ հանդիպման նպատակը WikiLeaks-ի հայկական դոսյեի հրապարակման հետ կապված խնդրանքներն են եղել:

Անդրադառնալով ամերիկյան Stratfor հետազոտական կենտրոնի փորձագետների հրապարակած զեկույցին, որտեղ նշվում է, թե Հայաստանում և հետխորհրդային մյուս պետություններում Եգիպտոսի իրադարձությունների կրկնությունը քիչ հավանական է, Կարապետյանն ասաց. «Որքան ես եմ հիշում, Stratfor-ը կարծես թե արաբական աշխարհի մասին էլ 2010 թվականին կանխատեսել էր, որ փոփոխություններ չեն լինի: Հարգելով Stratfor-ի վերլուծաբաններին և փորձագետներին` այդուհանդերձ համարում եմ, որ նրանք դրսից անում են այն, ինչ Ահարոն Ադիբեկյանն անում է ներսում»:

Հարցին, թե ո՞ւմ պատվերն է կատարում Stratfor-ը` Արամ Կարապետյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանի, այդ ամենն արվում է Միքայել Մինասյանի միջոցով: Մինասյանը Սերժ Սարգսյանի փեսան է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում