Կլիչկո եղբայրների մենեջեր Բերնդ Բենտեն հայտնել է, թե երբ կկայանա աշխարհի բացարձակ չեմպիոն ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյի հաջորդ մենամարտը:
«Առայժմ չեմ կարող հստակ ամսաթիվ նշել, բայց մենք պայմանավորվել ենք RTL հեռուստալիքի հետ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հեռուստաժամանակի գնման մասին: Անհրաժեշտ է միայն քննարկել համաձայնագրի որոշ մանրամասներ, ինչպես նաև գտնել ազատ արենա: Հստակ կարող եմ ասել, որ Կլիչկոն ևս մեկ մենամարտ կանցակցնի այս տարի»,- նշել է մենեջերը:
Հիշեցնենք, որ կրտսեր Կլիչկոն նոկաուտի է ենթարկել Թոնի Թոմփսոնին: