Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Մի քանի լրատվամիջոցներ հայտնում են, որ Մուբարաքը լքել է Կահիրեն

BBC-ի փոխանցմամբ, Հոսնի Մուբարաքը լքել է Կահիրեն: Այս տեղեկությունը հեռուստաալիքին է հաղորդել օտարերկրյա հետախուզության բարձրաստիճան մի պաշտոնյա: Այն, որ Մուբարաքը լքել է Կահիրեն` հայտնել են նաև մի քանի հեռուստաալիքներ, այդ թվում Al-Arabia-ն և իսրայելական մի հեռուստաալիք: Այդ մասին France Presse գործակալությանը հայտնել է նաև կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը: Արաբական BBC-ի աղբյուրները հաստատում են, որ Մուբարաքը գտնվում է Շարմ Ալ-Շեյխի իր նստավայրում: Այսօրինակ տեղեկություններ երեկ էլ էին սպրդում լրատվական հոսքերում, սակայն դրանք չեն հաստատվում:

Այս պահին հայտնի է, որ մեծ բազմություն է հավաքվում Կահիրեի մեծ հրապարակներում: Ցուցարարներն ամենուր են: Մենք արդեն տեղեկացրել էինք, որ մարդիկ հավաքվել են նաև պետական հեռուստատեսության մոտ և թույլ չեն տալիս այնտեղից դուրս գալ: AL-Jazeera-ի ուղիղ եթերում ընդդիմության ակտիվիստներից մեկը հայտնեց, որ իրավիճակը շեշտակիորեն փոխվելու է առաջիկա ժամերի ընթացքում, սակայն չնշեց, թե ինչ որակական փոփոխություններ են լինելու: Նա միայն ավելացրեց, որ առաջիկա ժամերը որոշիչ են լինելու:

Տեղեկություններ կան, որ ցուցարարները մի քանի ուղղություններով շարժվում են դեպի նախագահական նստավայր, սակայն նախագահական նստավայր տանող ճանապարհներին առկա է զինվորական մեծ ներկայություն: Արաբական որոշ լրատվամիջոցներ տեղեկացնում են, որ նախագահական նստավայրի մոտ են հավաքվում նախագահի կողմնակիցները, սակայն նրանց թիվը փոքր է: Հաղորդվում է նաև փոքր բախումների մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում