Նոր Spider-Man ֆիլմը հանգստյան օրերին ԱՄՆ-ում և Կանադայում 65 միլիոն դոլարի տոմս է վաճառել: Սա հայտնի է դարձել այսօր հրատարակված հաշվարկների համաձայն:
Reuters-ը գրում է, որ The Amazing Spider-Man ֆիլմը, որի գլխավոր դերում Էնդրյու Գարֆիլդն է, երեքշաբթի օրը` կինոթատրոններում հայտնվելու առաջին իսկ օրը, 7.5 միլիոն դոլարի շահույթ էր ունեցել:
Երկրորդ տեղում է Ted ֆիլմը, որը 32.6 միլիոն դոլարի շահույթ ունի: Երրորդում Brave ֆիլմն է:










































