Լոնդոնի «Տոտենհեմ»-ն ու «Այաքս»-ը վերջապես համաձայնության եկան ամստերդամյան ակումբի ավագի տեղափոխության հարցում: Վերտոնգենի` անգլիական ակումբ տեղափոխությունն ամենադժվարներից մեկն էր 2012թ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
«Այաքս»-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ «Տոտենհեմ»-ը պաշտպանի տրանսֆերի դիմաց վճարել է 12 մլն եվրո: Բելգիացի պաշտպանի` Հոլանդիայի գործող չեմպիոնի հետ ստորագրած պայմանագիրը գործում էր մինչև 2013 թվականի հուլիսի 1-ը:
«Այաքս»-ի կազմում Վերտոնգենն անցկացրել է 220 խաղ ու խփել 28 գոլ: Բելգիացին հոլանդական ակումբի կազմում դարձել է Հոլանդիայի գավաթակիր` 2010թ, Հոլանդիայի չեմպիոն` 2011 և 2012թթ:










































