Գերմանիայում ընթացող նախամրցաշրջանային ուսումնամարզական հավաքի շրջանակներում Կրասնոդարի «Կուբան»-ը ստուգողական խաղ անցկացրեց Բուխարեստի «Դինամո»-ի հետ:
Դան Պետրեսկուի սաները մրցակցի նկատմամբ առավելության հասան 1:0 հաշվով: Հանդիպման միակ գոլը 79-րդ րոպեին խփեց Տալիսովը:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մակոս Պիզելին իր թիմի մեկնարկային կազմում էր ու մասնակցեց ամբողջ հանդիպմանը:









































