ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ին ու Պակիստանին հաջողվել է հարթել վերջերս իրենց հարաբերություններում առկա բարդությունները:
Տոկիոյում Պակիստանի ԱԳ նախարար Հինա Ռաբանի Կխանի հետ հանդիպումից հետ Քլինթոնը երկու երկրների հարաբերություններն համարել է ոչ պարզ:
ԱՄՆ պետքարտուղարի խոսքով` Պակիստանի ԱԳ նախարարի հետ քննարկման հիմնական թեման եղել է «Թալիբան» շարժման գրոհայինների դեմ պայքարը:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Պակիստանի կառավարությունը կրկին թույլ էր տվել տրանզիտային բեռներ փոխադրել Աֆղանստան ՆԱՏՕ-ի զորքերի համար իր երկրի տարածքով:
Տարանցիկ ճանապարհը փակվել էր անցյալ տարվա նոյեմբեր ամսից, երբ ամերիկյան ավիահարվածի հետևանքով զոհվել էր 24 պակիստանցի զինվոր:
Քաբուլը ընդառաջել էր ԱՄՆ-ին այն բանից հետո, երբ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պաշտոնապես ներողություն էր խնդրել զինվորների մահվան կապակցությամբ:










































