«Բարսելոնա»-ի դարպասապահ Վիկտոր Վալդեսի կարծիքով` Ռոնալդինյոն ամենատաղանդավորն է կատալոնական ակումբում իր օրոք հանդես եկած ֆուտբոլիստների մեջ: Հիշեցնենք, որ ներկայումս Վալդեսը խաղում է Լիոնել Մեսիի հետ նույն թիմում:
«Միշտ ասել եմ, որ Ռոնալդինյոն փոփոխության ենթարկեց «Բարսելոնա»-ի պատմությունը: Նա առաջատար էր այն թիմում, որին հաջողվեց ընդհատել անհաջողությունների շղթան: Երկար տարիների ընթացքում մենք տիտղոսներ չէինք նվաճում: Բայց Ռոնալդինյոն կատալոնական ակումբ տեղափոխվեց և օգնեց մեզ կրկին համաշխարհային փառքի արժանանալ: Ռոնալդինյոն իմ իմացած ամենատաղանդավոր ֆուտբոլիստն է»,- հայտնել է Վալդեսը Terra TV-ի եթերում:










































