Բեռնում կայացավ Վլադիմիր Կլիչկոյի (58-3-0) և Թոնի Թոմփսոնի (36-3-0) IBF, WBO, IBO չեմպիոնական գոտիների համար մենամարտը: Այն ավարտվեց վեցերորդ ռաունդում. ուկրաինացի բռնցքամարտիկը նոկաուտի ենթարկեց 40-ամյա ամերիկացուն:
Մենամարտից առաջ Վլադիմիր Կլիչկոն նշում էր, որ հակառակորդը հզոր է, և դիմակայությունը բարդ է լինելու: Իսկ Վիտալի Կլիչկոն Facebook-ի իր էջում գրել էր. «Կռիվ է սպասվում»: Սակայն առաջին իսկ ռաունդից Թոմփսոնը ոչ մի շանս չուներ: Հարցն այն էր, թե երբ է Կլիչկո կրտսերը տապալելու մրցակցին:
Հակամարտությունն ընթանում էր Կլիչկոյի բացահայտ առավելությամբ, իսկ 5-րդ ռաունդի վերջնամասում Թոմփսոնը նոկդաունի ենթարկվեց:
6-րդ ռաունդում ամեն ինչ ավարտվեց: Վլադիմիր Կլիչկոն նոկաուտի ենթարկեց Թոնի Թոմփսոնին: Հազիվ թե ամերիկացի բռնցքամարտիկին չեմպիոնական գոտու համար պայքարելու ևս 1 շանս տրվի: