«Առաջին լրատվականը» «Եդինայա Ռոսիա» կուսակցության գրասենյակի լրատվական ծառայությանը հարց ուղղեց, թե արդյո՞ք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որևէ հանդիպում է ունեցել «Եդինայա Ռոսիա» կուսակցության որևէ ներկայացուցչի հետ: Մեզ պաշտոնապես պատասխանեցին, որ նման հանդիպումներ չեն եղել, և նման տեղեկություններ գրասենյակը չունի:
Հիշեցնենք, որ այս օրերին իշխանական աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը գտնվում է ՌԴ-ում`որտեղ փորձելու էր ռուսական որոշակի շրջանակների հետ ճշգրտել իր դիրքորոշումը, քայլերը և օգնություն ստանալ` Սերժ Սարգսյանին սատարել-չսատարելու հարցի հետ կապված իր պատասխանի համար: