Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոբերտո Բաջոն մեծ ֆուտբոլ կվերադառնա: Այս անգամ որպես մարզիչ:
Վերջերս Բաջոն մարզչական լիցենզիա է ստացել, որը թույլ է տալիս պրոֆեսիոնալ ակումբի մարզիչ աշխատել: Նրա ծառայություններն անմիջապես հետաքրքրեցին Բ Սերիայում հանդես եկող «Մոդենա» ակումբի ներկայացուցիչներին, ովքեր Բաջոյին առաջարկեցին գլխավորել թիմը:
Goal. com բրիտանական ակումբի տեղեկությունների համաձայն` պաշտոնապես մարզչի նշանակումը կկատարվի առաջիկա շաբաթվա ընթացքում:









































