Tuesday, 27 02 2024
Ադրբեջանը լիակատար անպատժելիության պայմաններում շարունակում է վերացնել հայկական հետքը
Փոքր երեխեքի պես խփում, փախնում են. ՔՊ-ական պատգամավորը դժգոհեց ընդդիմադիրներից
Մամիջանյանին Ստանիսլավսկին կնախանձեր. ՔՊ-ական պատգամավոր
Իրեն հարգող գործակալը սահման կա, որ չի անցնի. ՔՊ-ականը դիմեց «հավաքագրված» ընդդիմադիրներին
18:50
Հնդկաստանն ու ԱՄՆ-ն համատեղ կիբերանվտանգության ծրագիր կանեն
18:40
Հութիները վնասել են չորս ստորջրյա մալուխներ, որոնք կապում են Եվրոպան և Ասիան. Globes
18:37
Բրիտանիան և Իտալիան նույնպես դեմ են արտահայտվել Ուկրաինա զորքեր ուղարկելուն
18:30
Շվեդիայի վարչապետը շվեդական զորքերի ուղարկումն Ուկրաինա տեղին չի համարում
«Հարկը պետք վճարվի օրենքով», «ռեկե՞տ էինք անելու». վեճ՝ ԱԺ նախագահի և պատգամավորի միջև
Գեղամ Նազարյանի հուշումով ԱԺ-ն 1 րոպե լռությամբ հարգեց Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը
Եթե դռները բաց թողնենք գնանք, մեկ է՝ իշխանություն չեք դառնալու, միայն ՀՅԴ-ն արանքը կճղի. Ա. Սիմոնյան
«Հայաստան» խմբակցության պատգամավորի ելույթը կարծես ռուսերենից էր թարգմանված. Ալեն Սիմոնյան
Մի՛ անիծեք Հայաստանը. Գեղամ Նազարյանը դիմեց ընդդիմադիր գործընկերներին
Շնչելու հարկ էլ կսահմանեն, որովհետև ասֆալտ են գցել. Գեղամ Մանուկյան
Ռազմական գնումների թեման տանում են աշխարհաքաղաքական դիմակայությունների դաշտ. ՊՈւ պատգամավոր
Նախաձեռնո՞ւմ եք Ուկրաինային տալ միջնորդության իրավունք. Մամիջանյանի հետևությունները
«Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ հաստատեց՝ մարդն իր համար արժեք չունի». ՔՊ-ական պատգամավոր
«Ֆրանսիան դուդուկի ներքո կկազմակերպի մեր թաղումը». ՀՀԿ-ական պատգամավոր
Անահիտ Մանասյանը ընդունել է Բունդեսթագի Իրավական հարցերի հանձնաժողովի նախագահին
18:10
Կուբայում անցկացվում է Սիգարի միջազգային փառատոնը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանի ու Հունաստանի վարչապետները հանդիպել են՝ ընդլայնված կազմով
18:01
Շոլցը հավաստիացրել է, որ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրները զորքեր չեն ուղարկի Ուկրաինա
Լռությունը կլինի Հայաստանի խորացող փոսը
ԵՄ դեսպան Մարագոսը ցավակցություն է հայտնել Սումգայիթի ջարդերի 36-րդ տարելիցի կապակցությամբ
ՀՀ ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը կլինի՝ Բեռլինում. գոհ ենք, որ բանակցության միջնորդ ենք
Ի՞նչ ճակատագիր է սպասվում «խոպանչիներին»՝ հարկ չվճարելու դեպքում
Կարևոր է Հունաստանի մասնակցությունը մեր սահմանին՝ ԵՄ դիտորդական առաքելությանը. Փաշինյան
Մենք դեմ ենք ուժի կիրառմանը. Հունաստանը սատարում է «Խաղաղության խաչմերուկ»-ին. Միցոտակիս
Աջակցում ենք ՀՀ-ի պաշտպանական ոլորտին դիտարկում՝ առևտրի ընդլայնման հեռանկարները.Հունաստանի վարչապետ

Արտակն ասում է` հորն օգնության եկած բժշկին ինքը չի սպանել…

Գյումրեցի բանվոր, 29-ամյա Արտակն ասում է, որ հորն օգնության եկած բժշկին ինքը չի սպանել, ինքը միայն խուլիգանություն է արել, բայց բժիշկն իրենց տանն է մահացել, որովհետև վատացել է, ու բուժքույրը «դիմեդրոլ-անալգին» է սրսկել: Դատաքննության ընթացքում և համապատասխան փորձաքննություններով դա հերքվել է, և Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը Արտակ Կարապետյանին դատապապարտել է 15 տարվա ազատազրկման` սպանության և խուլիգանության համար:

Մեկ տարի առաջ` 2011թ. հունիսի 26-ին, ժամը 23:02-ին Գյումրու Կոմինտեռնի փողոցի տներից մեկի բնակիչը զանգահարել է շտապ բուժօգնության կենտրոնակայան և շտապ օգնություն խնդրել: Բուժանձնակազմը շարժվել է կանչի վայր, և մինչ այնտեղ հասնելը, դիսպետչերը կրկին զանգել և ասել է, որ արագացնեն, քանի որ հիվանդի հարազատը մի քանի անգամ արդեն զանգել է, ու նաև նախազգուշացրել է, որ զգույշ լինեն: Նախկին թիվ 22 դպրոցի ֆուտբոլի դաշտի մոտ բուժանձնակազմին դիմավորել է հիվանդի որդին` Արտակ Կարապետյանը: Վերջինս նստել է մեքենայի խցիկում, որպեսզի նրանց ուղեկցի իրենց տուն, սակայն ուշանալու պատրվակով միանգամից սկսել է անձնակազմի հասցեին հայհոյանքներ տալ և շտապեցնել` ասելով, թե հայրը մահանում է: Բժիշկ Աշոտ Գրիգորյանը նրան նկատողություն է արել` հայհոյելու համար, ինչին ի պատասխան` հիվանդի որդին ոչ միայն չի դադարեցրել հայհոյանքները, այլ նաև սկսել է բռունցքով հարվածել բժշկին, ապա մեքենայի ընթացքի ժամանակ բացել մեքենայի դուռը: Շտապ օգնության մեքենայի վարորդ Սարգիսը ստիպված կանգնեցրել է մեքենան: Արտակն այդ ժամանակ դուրս է թռել և բժշկին էլ մեքենայից դուրս հանելով` գցել գետնին և սկսել հարվածել: Այդ ընթացքում բուժքույրը զանգել է ոստիկանություն, իսկ վարորդը` միջամտել ու Արտակին մի կերպ նստեցրել է մեքենան և շարժվել են կանչի վայր: Սակայն վերջինս շարունակել է հայհոյել, և անցնելով մոտ 50 մետր, Սևյան-Կոմինտեռնի փողոցների խաչմերուկում մեքենան կանգնեցրել է Արտակի մայրը: Ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ գտնվող երիտասարդը կրկին դուրս է թռել մեքենայից և բժշկին կրկին դուրս հանելով մեքենայից` գցել է գետնին և սկսել է ոտքերով հարվածել: Այս անգամ էլ վարորդի հետ նաև Արտակի մայրն է միջամտել և ասել, թե հայրը շատ վատ է, թող մարդիկ հասնեն օգնություն ցույց տան: Կրկին նստել են մեքենան և շարունակել ճանապարհը: Երբ հասել են կանչի վայր, Արտակը երրորդ անգամ է բժիշկ Աշոտ Գրիգորյանին գցել գետնին և սկսել ոտքերով հարվածել մարմնի տարբեր մասերին: Կրկին ներկաները միջամտել են, Արտակին հեռացրել բժշկից, և վերջինս` պատառոտված շորերով, ծեծված, մի կերպ բարձրացել է տուն` իրեն ծեծողի հորը օգնություն ցույց տալու:

Հիվանդը պառկած է եղել հյուրասենյակի բազմոցին` ցնցումների մեջ: Բուժքույրը բժշկի ցուցումով ներարկում է կատարել և սպասել 5-10 րոպե: Այդ ընթացքում Արտակը հայհոյանքները չի դադարեցրել, իսկ նրա տան անդամներից բուժանձնակազմն իմացել է, որ հիվանդի վատանալու պատճառը որդու հետ վիճաբանելն է եղել: Համոզվելով, որ հիվանդի վիճակը լավ է, անձնակազմը պատրաստվել է հեռանալ, բայց Արտակը հայհոյելով պահանջել է մնալ հոր մոտ և երբ մտել է պետքարան: Բժիշկն ու բուժքույրը մի կերպ դուրս են եկել տանից և նստելով մեքենան` փորձել փախչել: Սակայն Արտակը, վազելով իջել է ներքև, կանգնել մեքենայի դիմաց և նրանց ստիպելով բարձրացրել է տուն: Բայց տուն բարձրանալու ճանապարհին` աստիճանների վրա, Արտակը բժշկին կրկին գցել է գետնին և ոտքերով գազանաբար ծեծել, հետո թևից բռնել ու քաշ տալով բարձրացրել տուն: Բժիշկը, նստելով բազմոցին, ասել է, որ իրեն վատ է զգում: Այդ պահին բուժքույրն անմիջապես զանգել և 2-րդ բրիգադ է կանչել և չի հասցրել որևէ դեղորայք ներարկել բժշկին, քանի որ վերջինս բազմոցին նստած մահացել է: Իմանալով այդ մասին` Արտակը զանգել է աներորդուն և ասել, թե բժշկին սպանել է, և թող գա քրոջն ու երեխային տանի: Դրանից հետո եկել են ոստիկանության աշխատակիցները և Ա.Կարապետյանին տարել ոստիկանություն:

Ամբաստանյալ Արտակ Կարապետյանը դատաքննության ընթացքում իրեն մասամբ է մեղավոր ճանաչել` միայն հասարակական կարգը հայհոյելով խախտելու համար, բայց` ոչ բռնության ու սպանության: Իր ցուցմունքում նշել է, որ բուժքույր Լամարան ներարկիչով հավաքած «անալգին-դիմեդրոլը» ներարկել է բժշկին, որից հետո վերջինս մահացել է: Դատաքննությամբ դա, իհարկե, չի հաստատվել և դատարանը Արտակ Կարապետյանին հանցավոր է ճանաչել քր. օրի 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (սպանություն) և 258 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (խուլիգանություն) և դատապարտել 15 տարվա ազատազրկման, որից 14-ը` սպանության համար:

Այժմ գործը վերաքննիչ քրեական դատարանում է, Ա. Կարապետյանը խնդրում է սպանության համար իրեն արդարացնել, իսկ խուլիգանության համար ավելի մեղմ` 1 տարուց էլ պակաս պատիժ նշանակել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում