Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Սիրիայի ղեկավարությանը մեղադրել է մարդկության դեմ հանցագործության մեջ:
France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան առավելագույն ջանքեր է գործադրում ՝ Ասադի վարչակարգին և Սիրիայում բռնության գործադրմանը վերջ դնելու համար: Սակայն նա ափսոսանքով նշել է, որ այդ հարցում իրենց ջանքերը հաջողությամբ չեն պսակվել:
Դավութօղլուն նշել է, որ Թուրքիան չի միջամտում որևէ երկրի ներքին գործերին, և որ Սիրիայում տիրող իրավիճակը սպառնում է Թուրքիայի ազգային անվտանգությանը:
Բացի այդ՝ նախարարի խոսքերով՝ Սիրիայում տիրող իրավիճակը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի խաղաղության և կայունության համար:











































