Հայ–ադրբեջանական սահմանին հակառակորդի արձակած կրակոցից հայ զինծառայող է զոհվել։ Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետում հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող շարքային Լևոն Արտուշի Թամրազյանը։
Փաստի առթիվ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 10–րդ հոդվածի 2–րդ կետով։
Կատարվում է նախաքննություն