BoxingScene-ը տեղեկացնում է, որ առաջին միջին քաշայան կարգում անպարտելի բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանի (32-0-0) և Ռայան Դևիսի (24-9-3) միջև հուլիսի 7-ին նախատեսված մենամարտը չի կայանա:
Մարտիրոսյանն ու Դևիսը պետք է մենամարտեին Home Depot Center արենայում` ԱՄՆ-ի Կարսոնե քաղաքում (Կալիֆոռնիա): Դևիսը ձախողել է բուժզննման պրոցեսը:
Այսպիսով` Վանեսը կարող է մենամարտել Էրիսլանդի Լարայի հետ, որի հետ մրցումը պարտադրել էր WBC-ն: