Տևական անձրևների պատճառով Բրիտանիայում մեծանում է ջրհեղեղի վտանգը: Անգլիայի 71 թաղամասերում տագնապ է հայտարարվել: Եվս 165 թաղամասերում նկատվում է գետերում ջրի մակարդակի բարձրացում: Նման երևույթ դիտվում է նաև Ուելսում և Շոտլանդիայում:
ИТАР-ТАСС-ը տեղեկացնում է, որ կնվազեցվեն «Ֆորմուլա-1»-ի Բրիտանիայի Գրան-պրիի տոմսերի արժեքները, իսկ երկրպագուներին խորհուրդ է տրվել չայցելել որակավորման մրցումներին:
Այդ կապակցությամբ Սիլվերսթոունի վազքուղու տնօրեն Ռիչարդ Ֆիլիփսը նշել է, որ 2012 թվականի մրցումը օգուտի փոխարեն ֆինանսական լուրջ կորուստներ կբերի: